Անմոռուկների մասին չէի ուզում բան գրել, բայց ոնց որ չի ստացվում։
Սկզբում սկսեցին ինչ անուն ասես կպցնել՝ պլագիատ ա, մասոնական խորհրդանիշ ա, մի խոսքով՝ դժգոհություն (վստահ եմ՝ կակաչ լիներ կամ ձնծաղիկ՝ էլի նույնն էր լինելու)։
Հետո, չնայած գրեթե բոլորի դժգոհությանը, կտրուկ աճեց անմոռուկների պահանջարկը. էս անգամ դժգոհությունն այն էր, որ բիզնես են անում: Բայց մի՞թե պահանջարկի կտրուկ աճը չնպաստեց դրան. եթե սպասեին մի քիչ, խանութներում պիտի դրվեին (ու էլի կապ չունի՝ անմոռուկ էր, թե կակաչ)։
Հաջորդ քայլը՝ դեգրադացիան. ամենաանհավանական իրեր՝ անմոռուկի տեսքով. բայց մի՞թե պարզ չէ, որ եթե կակաչ լիներ, նույնն էր լինելու, կգտնվեին մարդիկ՝ փչացնեին գաղափարը, իսկ տարածելով էդ նկարները՝ ինքնըստինքյան գովազդ է դառնում։
Մյուսը՝ մեքենաները. ի՞նչ է, սպասում էիք, որ անմոռուկ փակցնելով մեքենաներին՝ վարորդը պիտի օրկնապա՞հ դառնար կամ սո՞ւրբ. սիրելիներ, եթե մարդը դաստիարակություն չի ստացել, էստեղ անմոռուկ լինի, թե մանուշակ՝ չի օգնի։
Եվ վերջապես ամենատարբեր «բոց»-երը, կսմիթներն անմոռուկների թեմայով. մի՞թե դրանով իսկ մենք չարժեզկեցինք գաղափարը (կրկնում եմ՝ դրա տեղը նույն հաջողությամբ ուրիշ խորհրդանիշ կարող էր լինել)։ Ո՞րն ա դրա հաճույքը։ Մի՞թե արդեն ուրիշ կերպ չի նայվում, որ, ասենք, Եվրախորհրդարանում բուլղարացի պատգամավորն անմոռուկ է փակցնում սեղանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել