_82386224_hi026634167Mediamonitor.am-ը գրում է.

BBC  NEWS Եվրոպայում ամենաաղտոտված օդը Լոնդոնինն է (աժմ թերթերում քննարկվող ամենատագնապալի հարցերից մեկը), բայց Սահարայից եկող փոշին, երթևեկության արտանետած ծուխն ու կեղտոտ գազն այնքան են աղտոտում ներքոհիշյալ քաղաքի օդը, որ Լոնդոնինը միանգամայն մաքուր է թվում: Այդ քաղաքը Դելին է՝ Հնդկաստանի մայրաքաղաքը, որտեղի բնակիչները օդի աղտոտվածության օրական հաշվետվությունները կարդում են այնպես ինչպես կկարդան ամենահետաքրքիր հոդվածները

Անցած շաբաթ Լոնդոնում օդի ամենավտանգավոր մասնիկների (PM 2.5-ուլտրամասնիկներ) մակարդակը հասավ 57-ի, որն ավելի քան 6 անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը:

Դելիում մենք ուղղակի երազել կարող ենք այդպիսի մաքուր օդ ունենալու համար:

Այս պահին վերցված հաշվետվության համաձայն է քաղցկեղածին մասնիկների, որոնք ներթափանցում են թոքերի մեջ արյան հոսքի հետ միասին. մակարդակը հասնում է 215-ի, ինչը 21 անգամ  գերազանցում թույլատրելի սահմանը: Սա այն դեպքում երբ իրավիճակը ձմեռվա համեմատ լավացել է:

Մինչև մի քանի շաբաթ առաջ 2.5 ուլտրամասնիկների մակարդակը հազվադեպ էր իջնում 300-ից, և ոմանք այդ երևույթը նկարագրում էին, որպես «օդակալիփսիս»:

Աշխարհում ապրող մյուս ազգերի նման Դելիի բնակիչներն էլ էին մտածում, որ Պեկինն ամենաաղտոտված քաղաքն է:

Սակայն անցյած տարի մայիս ամսին  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ Դելիի օդը մոտ երկու անգամ ավելի աղտոտված է:

Մեզ տեղեկացրել են, որ այդ աղտոտվածության արդյունքում թոքերի երկարատև հիվանդություն է առաջանում ինչից տարեկան 1.3 միլիոն մարդ է մահանում:  Ուստի օդի այս աղտոտվածությունը սրտային հիվանդություններից հետո, երկրորդ մեծ սպանիչ ուժն է:

Չնայած այդ ամենին, վերջին երկու ամիսներին է միայն, որ հնդկական թերթերն ու հեռուստաընկերությունը սկսել են մանրամասն զեկույցներ անել իրավիճակի մասին, և դա մարդկանց խուճապի մեջ է գցել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել