Պատանու համար, որն ինը տարեկան էլ չկա, առաջին անգամ մահացած մարդ տեսնելը սարսափազդու զգացողություններով պետք է ուղեկցվի։
Ես հստակ հիշում եմ այդ օրը։ Նրան բերեցին Ներքինշենի կենտրոնական հիվանդանոցի բակ։ Կանայք, տղամարդիկ, բժիշկներ և ֆիդայիններ. բոլորը լացում էին։ Իսկ ես, որ շատ պատահական հայտնվել էի այդ վայրում, անդադար նայում էի նրա դեմքին։ Խաղաղ, հանգիստ, հպարտ ննջում էր։ 
Ինձ մոտ լիովին բացակայում էր վախի կամ անհանգստության որևէ զգացողություն։ Միայն մերթընդմերթ լացի ձայներն էին հայացքս շեղում Նրանից։
Այսօր Թաթուլ Կրպեյանը դարձավ հիսուն տարեկան։
Ննջիր խաղաղությամբ, հերոս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել