1. Առավոտյան մարզանք և լոգանք

Ոչինչ նորմալ անել հնարավոր չէ, եթե հիմնական, կարևոր բաները՝ մարզանքը և լոգանքը (մանավանդ, եթե ցնցուղը մեկ սառն է, մեկ տաք), չանեք ժամանակին։ Նրանք, ովքեր ամեն օր մարզվում են, գիտեն, որ առաջիկա մի քանի ժամվա ընթացում 100%-ով լիցքավորված կլինեն։ Լոգանք ընդունելը նույնպես կարևոր է։ Նախ դա հիգիենա է, և հետո մտքերի թարմությունը դեռևս ոչ ոքի չի խանգարել։

2. Միատոն աշխատանքից անցում մեկ այլ աշխատանքի

Շատերը գիտեն «ցանկություն» բառը, սակայն ոչ բոլորը գիտեն՝ ինչպես իրենց ստիպել որևէ բան անել։ Կան դեպքեր, երբ պետք է ծավալուն և միատոն աշխատանք կատարել։ Շատերն ալարում են և այդ գործը թողնում են վերջին պահին, մյուսները, եղունգները կրծելով, գործի են անցնում, սակայն չեն հասցնում։ Սակայն ավելի լավ է 20 րոպե ընդմիջում ունենալ և այլ աշխատանք կատարել։ Հետո նորից նույն աշխատանքին անցնել. ազդեցիկ միջոց է, ամենակարևորն այդ միատոն աշխատանքը սկսելն է։

3. Ամեն 20 րոպեն մեկ ընդմիջում

Ես չգիտեմ՝ ուրիշների մոտ ինչպես է, բայց մեկ ժամ աթոռին նստելով՝ կարելի է նաև թութք ստանալ։ Կանգնեք, քայլեք աշխատասենյակում, բնակարանում, եթե հնարավոր է՝ դուրս եկեք և պարզապես կանգնեք, այլ գործերի մասին մտածեք և միայն դրանից հետո վերադարձեք աշխատանքի։ Կասկածում եմ, որ որևէ մեկն այդ ընթացքում վարժություններ կանի։  

4. Մոռացեք ամեն ինչի մասին և պարզապես հանգստացեք

Մեր օրգանիզմը չի կարող հանգիստ, նորմալ կյանքով ապրել։ Եթե չեք կարող Ձեզ ստիպել աշխատել, պառկեք բազմոցին և ոչ մի բանի մասին մի մտածեք։ Այս դեպքում աշխատելու ցանկություն է առաջանում, փորձված միջոց է։

5. Դժվար գործ արեք և Ձեզ պարգևատրեք

Մեծ և դժվար աշխատանքներից հետո մարդը կարող է իրեն պարգևատրել (շոկոլադ, գաջետ կամ նոր ավտոմեքենա գնել)։ Նվերի արժեքը կախված է նրանից, թե տվյալ աշխատանքի դեպքում որքան ջանք եք գործադրել։

6. Չափից շատ աշխատանք կա՞։ Այն մի քանի մասի բաժանեք։

Օրինակ բերելու համար հեռու գնալ պետք չէ. ես հիմա գրում եմ իմ դիպլոմային աշխատանքը, ուսումնական տարվա սկզբից կես տարի է անցել է, իսկ ես արդեն իմ դիպլոմային աշխատանքի 5-10%-ը գրել եմ։ Պարզապես ես ամեն ինչ հերթականությամբ եմ անում. այսօր գրում եմ այսինչի մասին, վաղը՝ այնինչի մասին և այդպես շարունակ...

7. Ձեր առջև նպատակներ դրեք

Այո, հենց այդպես։ Թուղթը վերցրեք և գրեք՝ ինչ եք անելու և պարզապես արեք դա։ Գործի անցեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել