Tert.am-ը գրում է.

Եգիպտոսում հայկական թեմական խորհրդի անդամ, «Լուսաբեր» մշակութային ընկերակցության ատենապետ Սուրեն Բայրամյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է նվիրաբերել 1914-ից մինչև 1921թթ-ին Եվրոպայի մտավորականության գրությունները Հայոց ցեղասպանության, հայկական դատի մասին:

Այսօր նա լրագրողների հետ զրույցում պատմեց, որ այդ գրքույկները գտել է պատահական:

«Այդ հրատարակությունները գտել եմ պատահաբար Կահիրեի գրավաճառների մոտից ու գնել: Դրանք Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի մտավորականների գրություններն են: Երբ դրանք բերեցի թանգարան, տնօրեն Հայկ Դեմոյանը զարմացավ ու ուրախացավ: Նա ասաց, որ նման գրություններ գտնելու համար ինքը մեկնել է Փարիզ՝ Ֆրանսիայի ազգային գրադարան, պատճենելու համար»,-ասաց նա:

Սուրեն Բայրամյանը նշեց, որ իր հայրը ծագումով Սեբաստիայից է, իսկ մայրը՝ Կեսարիայից: Այսօր երազում է լինել իր ծնողների ծննդավայրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել