ac.jpgՄաքուր թղթի վրա նկարեք ինքներդ Ձեզ՝ ինչ-որ աշխատանքով զբաղված։ Դուք կարող եք նկարել Ձեզ մենակ կամ Ձեր ընտանիքի անդամների հետ կամ էլ աշխատանքային, ուսանող ընկերների հետ։ Փորձեք պատկերել մարդկանց ամբողջությամբ, մի նկարեք ծաղրանկար կամ հարթ ուրվագիծ։ Մեկնաբանությունը կարդացեք նկարելուց հետո։ Պետք է նկարել միայն մատիտով։

Մեկնաբանություններ «Ինքնանկար»

«Ինքնանկար» թեստը լայնորեն կիրառվում է ԱՄՆ-ի հոգեբանների կողմից: Բերենք այն  տարրերի նշանակությունը, որոնք կարող են հանդիպել Ձեր նկարի մեջ։

Գլուխը

Նկարի մեջ մեծ գլուխը սովորաբար ենթադրում է մեծ ինտելեկտուալ հավակնություններ կամ դժգոհություն իր ինտելեկտից։ 
Փոքր գլխով նկարը սովորաբար արտացոլում է ինտելեկտուալ կամ սոցիալական ոչ ադեկվատության զգացում։

Աչքերը 

Նկարի մեջ մեծ աչքերը ցույց են տալիս կասկածամտություն, դրսևորում են նաև մտահոգվածություն և զգացմունքայնություն հասարակական կարծիքի նկատմամբ:
Երկար թարթիչներով աչքերը ցույց են տալիս պճնամոլություն, ես-ի ցուցադրում։ 
Փոքր կամ փակ աչքերը ցույց են տալիս ինտրովերսիայի միտում։

Բերանը

Ընդգծված բերանը ենթադրում է խոսքի հետ կապված հնարավոր դժվարություններ: 
Բերանի բացակայությունը նշանակում է դեպրեսիա կամ շփման մեջ անաշխուժություն: 
Խեղկատակի բերանը նշանակում է հարկադրված սիրալիրություն։ 

Ատամները

Ագրեսիվություն:

Ականջները  և քիթը

Մեծ ականջները ենթադրում են քննադատության նկատմամբ զգացմունքայնություն, փոքր ականջները նշանակում են ոչ մի քննադատություն չընդունելու ձգտում: 
Քթի շեշտվածությունը ենթադրում է սեռական պրոբլեմի առկայություն։ Քթանցքների ընդգծվածությունը փաստում է ագրեսիայի հակվածության մասին։ 

Ձեռքերը

Ձեռքերը խորհրդանշում են անձի շփումը շրջապատող աշխարհի հետ։ Կաշկանդված ձեռքերը ենթադրում են խիստ, փակ անձնավորություն։ 
Թույլ թողած ձեռքերը ենթադրում են  ֆիզիկական կամ հոգեբանական թուլություն, հոգատարություն, կախվածության պահանջմունք: 
Երկար, ուժեղ ձեռքերը ենթադրում են ամբիցիա (ինքնասիրություն, փառամոլություն) արտաքին աշխարհի տարբեր իրադրություններում ուժեղ ներքաշվածություն։ 
Շատ կարճ ձեռքերը կամ ձեռքերի բացակայությունը ենթադրում են անհամապատասխանության զգացում:
Ձեռքերը մեջքին կամ գրպանների մեջ՝ նշանակում է մեղքի, անվստահության զգացում։ 
Ձեռքը, որը նման է ձեռնամարտիկի ձեռնոցի, նշանակում է ագրեսիայի արտամղում։ 
Եթե ձեռքի մատները հինգից ավել են, նշանակում է ագրեսիվություն կամ ամբիցիա։ Բռունցք արած նկարը արտահայտում է խռովարարություն, բողոքարկում։


Ոտքերը

Երկար ոտքերը նշանակում է անկախության պահանջմունք։ 
Նկարն առանց ոտքերի կարող է նշանակել անկայունություն և հենարանի, հիմքի բացակայություն, երկչոտություն:

Դիրքը

Եթե մարդը պատկերված է այնպես, որ տեսանելի է նրա ծոծրակը, ապա դա ինքնամփոփության դրսևորում է։ 
Գլուխը՝ կիսապատկերով, մարմինը՝ դիմահայաց, նշանակում է, որ անհանգստության դրսևորումը առաջ է եկել սոցիալական միջավայրից։ 
Աթոռի ծայրին նստած պատկերը ենթադրում է իրադրությունից դուրս գալու ցանկություն, վախ մենակությունից:
Վազող մարդու պատկերը ենթադրում է ինչ-որ մեկից թաքնվելու ցանկություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել