Թագավորական ընտանիքի երկրպագուները սպասում են Լոնդոնի Սբ. Մարի հիվանդանոցի մոտ։
Քեմբրիջի դքսուհին պատրաստվում է իր երկրորդ փոքրիկին ունենալ մոտակա երկու շաբաթվա ընթացքում։
Բանգկոկում «Թայլանդի նավահանգստային իշխանությունների» ասուլիսի ժամանակ մաքսատան աշխատակիցը ցուցադրում է առգրավված փղոսկերը։
Թայլանդի մաքսատունը 6 միլիոն դոլար արժողությամբ 4 տոննա փղոսկր է առգրավվել։ Փղոսկրերը հայտնաբերվել են Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունից տեղափոխվող չորացրած լոբով լցված պարկերում։
Իսրայելցի տղան ծաղիկ է քաղում Գազայի սահմանի մոտ Իսրայելի Նիր Յիթժակի բնակավայրի Կիբուց ծաղկային դաշտից։ Ծաղիկները հիմնականում կարտահանվեն Եվրոպա։
Պաղեստինյան Ջերիչո քաղաքում զույգերը մասնակցում են մասսայական հարսանեկան արարողությանը։ Ընդհանուր առմամբ 231 զույգ է մասնակցել նախագահ Մահմուդ Աբասի կողմից հովանավորված հարսանեկան արարողությանը։
Կայծակը Վաշինգթոնի երկնքում։
Անօրինական ներգաղթյալները Ռոդես կղզու Զեֆիրոս լողափին։
Սալվադորական բանակի զինվորը հսկում է «Բարիո 18» ավազակախմբի կասկածյալ անդամներին Սան Սալվադորում տեղի ունեցած հարձակումից հետո։
Սալվադորից երեք զինվորներ են սպանվել 48 ժամվա ընթացքում՝ այս շաբաթ «Բարիո 18» ավազակախմբի մի քանի անդամների սպանությունից հետո։
Մոնակոյում սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը լուսանկարվում է իր գավաթով՝ «Monte Carlo Tennis Masters»-ի եզրափակչում չեխ թենիսիստ Թոմաս Բերդիչին հաղթելուց հետո։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծիծաղում է, մինչ մի տղամարդ փորձում է սրբել նախկին ֆուտբոլիստ Քրիս Քարթերի դեմքը՝ լուսանկարվելուց առաջ։
Դինոզավրերի բրածո ձվերը հայտնաբերվել են Չինաստանի Գուանգդոնգ շրջանի Հեյուան քաղաքի ճանապարհաշինարարարական աշխատանքների ըթացքում։
Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Բերկ քաղաքի լողափին մարդիկ օդապարուկներով մեքենա են պատկերում օդում՝ «Օդապարուկների 29-րդ միջազգային հանդիպման» ընթացքում։
Հնդկական նավատորմի նորակառույց «INS Visakhapatnam» նավն Արաբական ծով է դուրս գալիս Հնդկաստանի Մումբայ քաղաքի «Mazagon Dock» նավաշինարանից։
Աֆղան քոչվորներն անցնում են Քաբուլի արվարձաններով։
Ավստրիայի Վիեննա քաղաքում ներգաղթյալների խորտակված նավի զոհերին նվիրված հավաքին հարյուրավոր մարդիկ են հավաքվել՝ լուռ հարգելու զոհվածների հիշատակը։