2.33 մետր հասակով մարդու ամեն քայլափոխի չես հանդիպի։ Սա ռեկորդային  հասակ է անգամ ամենաբարձրահասակ ազգերի համար։ Այնուամենայնիվ, Խոելիսոն Ֆերնանդես Դա Սիլվան բնավ էլ ուրախ չէր, որ մարդկանց վերևից է նայում։ Նա այնքան էր բարդույթավորվում իր բարձր հասակից, որ կյանքի գրեթե կեսն անցկացրել է տանը մեկուսացած։ Այնուամենայնիվ, վերջերս նա գտավ իր կյանքի կեսին, ով գրեթե 1 մետր ավելի ցածրահասակ է, քան ինքը։

Half his size: Joelison Fernandes da Silva, 28 (right), who at 7ft 8in tall has come to be known as the gentle giant, married Evem Medeiros (left), a 5ft 21-year-old woman he met online

Ֆերնանդեսը, ով այժմ 28 տարեկան է, դեռևս մանկուց էր աչքի ընկնում գիգանտիզմով։ «Նրբակրթությամբ փայլող» շրջապատը ծաղրում էր տղային սովորականից բարձր հասակի համար։ Հենց այդ շրջանում էլ Խոելիսոնը պարփակվեց ու մեկուսացավ շրջապատից։ Նա տարիներ շարունակ այնքան ճնշված էր իրեն զգում անքաղաքավարի մարդկանց ոչ ադեկվատ վերաբերմունքից, որ տնից դուրս չէր գալիս։ Այնուամենայնիվ, տեխնոլոգիական դարաշրջանում մարդ առանց տնից դուրս գալու էլ կարող է կապեր ստեղծել ու անգամ գտնել երկրորդ կեսին ինտերնետի միջոցով։ Ֆերնանդեսը սոցցանցով ծանոթացավ Էվեմ Մեդեյրոսի հետ։ Այս 21-ամյա կնոջ հասակը 1.5 մետր է, սակայն հասակների զգալի տարբերությունը չխրտնեցրեց սիրահարներից և ոչ մեկին, ու նրանք շարունակեցին շփվել։

Happier times: Joelison developed gigantism as a child and his rapidly soaring height forced him to drop out of school due to bullying and then refuse to leave the family house for year

Վերհիշելով իրենց սիրավեպի սկիզբը՝ Ֆերնանդեսը նշել է.

Երբ առաջին անգամ տեսա նրան, հասկացա, որ դա սեր է առաջին հայացքից։ Ես հմայված էի նրանով։ Ես ցանկանում էի ողջ  ժամանակ նրա հետ անցկացնել։ Նրա հասակն ինձ չէր հետաքրքրում։ Ինձ շատ են հարցնում մեր հասակային տարբերության մասին։ Սկզբում դա ինձ նյարդայնացնում էր, բայց հիմա ես արդեն սովոր եմ։ Ես պարզապես հումորով եմ վերաբերվում այդ ամենին։

True love: The first time I saw her it was love at first sight, Joelison said. I was charmed by her. I wanted to be with her all the time. It didnt matter about her size

Ֆերնանդեսն ասում է, որ շատերն իրենց թույլ են տալիս անգամ հարցեր տալ այն մասին, թե ինչպես են ինքն ու իր կինը հարմարվում անկողնում։ Ֆերնանդեսն արդեն լավ գիտի, որ հետաքրքրասերներից պրծում չկա, ու չի խուսափում այդ հարցերից։ Ի պատասխան՝ նա պարզապես ասում է, որ պառկած վիճակում հասակի տարբերությունը երկրորդական է դառնում։

Long and the short of it: The former gold miner admits their huge height difference has left a few people bewildered, especially when it comes to the dynamics of their love-life, which he says they have adapted to

Ֆերնանդեսը մեծացել է Բրազիլիայի հյուսիսում գտնվող Պարաբիա գյուղակում։ Նրա մայր Իվանիլդեն մեծ հիասթափություն ապրեց, երբ իր որդին որոշեց դադարեցնել ուսումը ծաղրուծանակից խուսափելու համար։ Հարցազրույցներից մեկի ընթացքում նա նշել է.

Երբ Խոելիսոնն ընդամենը մի քանի ամսական երեխա էր, նորածինների համար նախատեսված կոշիկները նրա ոտքին չէին լինում։ Ես հասկացա, որ ինչ-որ բան այն չէ, սակայն բժիշկներն ասում էին, որ նա ուղղակի պարթև երեխա է, ու ի վերջո նրա աճը կանգ կառնի։ Մենք շարունակ սպասում էին, թե երբ է նրա աճը կանգնելու, սակայն այն մինչ օրս էլ շարունակվում է։

Mum: Joelisons mother Ivanilde Fernandes da Silva, 45 (left), admits shes found it hard to adjust to her sons wife, claiming, I got really jealous when he got married because I dedicated my life to him

Խոելիսոնի մայրը հավելել է, որ 8 տարեկանում նա արդեն հստակ գիտեր, որ երեխայի հետ աճն աննորմալ տեմպերով էր ընթանում, իսկ երբ նա 14 տարեկան էր, նրա հասական արդեն հասնում էր 193 սմ-ի։ Խոելիսոնն այնքան էր նեղվում իր հասակից, որ երբ տանը հյուրեր էին լինում, նա թաքնվում էր, որպեսզի ոչ մեկն իրեն չտեսնի։ Հետագայում բժիշկները հայտնաբերեցին, որ տղայի հիպոֆիզի հատվածում բարորակ ուռուցք կար, որի պատճառով էլ նրա օրգանիզմը չափազանց մեծ քանակությամբ աճի հորմոն էր արտադրում։

Joelison and Evem are currently trying to start a family, but having difficulty due to Evems polycystic ovaries

Խոելիսոնն սկզբում հրաժարվում էր ուռուցքի հեռացումից, քանի որ չէր ցանկանում 3 ամիս անցկացնել հիվանդանոցում, թեպետ նրան զգուշացրել էին, որ այդ ուռուցքն ի վերջո կարող է մահվան դուռը հասցնել նրան։ Նրա ընտանիքի անդամները ջանք ու եռանդ չէին խնայում տղային համոզելու համար, ու 2007 թ.-ին Ֆերնանդեսն ի վերջո վիրահատության ենթարկվեց։ Կատարվեց քիչ ինվազիվ լազերային միջամտություն, որի շնորհիվ Ֆերնանդեսն ազատվեց ուռուցքից։ Վիրահատության շնորհիվ նրա աճը դանդաղեց։

Evem (pictured) hopes to find work as a hair stylist, while Joelison wants to travel the world

Հասկանալով, որ իր աճն արդեն բժիշկների վերահսկողության տակ է՝ Ֆերնանդեսն աստիճանաբար ազատվեց բարդույթներից ու սկսեց մարդամեջ դուրս գալ։ Նա անգամ մասնակցեց մի քանի հեռուստանախագծերի։ Նրա մասնակցությամբ հեռուստաշոուներից մեկն այնքան մեծ աղմուկ հանեց, որ հաղորդումից հետո նրան իր հագով կոշիկներ ու զգեստներ տվեցին։ Խոելիսոնն աշխատում էր ոսկու հանքում, սակայն առողջական խնդիրների պատճառով ստիպված էր դուրս գալ աշխատանքից։ Հիմա նա իր ապրուստը վաստակում է տարբեր գովազդներում նկարահանվելով։

Ժամանակի ընթացքում նա հեռուստատեսային աստղ դարձավ ու գրավեց տարբեր աղջիկների ուշադրությունը։ Այդ աղջիկների թվում էր նաև իր կին Էվեմը, ով որոշեց «Facebook»-ում շնորհավորել նրա ծնունդը։ Դրանից երկու ամիս անց նրանց մոտ արդեն բուռն  սիրավեպ էր սկսվել։ Նրանք փոխանակվեցին հեռախոսահամարներով ու սկսեցին վիրտուալ տիրույթից դուրս էլ շփվել։ Ծանոթությունից մեկ ամիս անց նրանք ամուսնացան։ Էվեմը շատ հոգատար կին է Ֆերնանդեսի համար։ Ֆերնանդեսը նշել է, որ սկզբնական շրջանում իր կինը վախենում էր ինտիմ հարաբերությունների մեջ մտնել իր հետ։

Evem hopes to find work as a hair stylist, while Joelison wants to travel the world

Կոշիկների մեծ համարը բազում մարդկանց, այդ թվում Ֆերնանդեսի կնոջ մոտ այն տպավորությունն էր ստեղծել, որ Ֆերնանդեսի մոտ ամեն ինչն է մեծ։ Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում Էվեմը հաղթահարեց իր վախերը, և այժմ զույգի ինտիմ կյանքում ամեն ինչ կարգին է։ Միակ խնդիրն այն է, որ Էվեմը ձվարանների պոլիկիստոզ ունի, ինչի պատճառով նրանք առայժմ չեն կարողանում երեխա ունենալ։ Ֆերնանդեսի բուժումը դեռևս ընթացքի մեջ է։ Նա ամեն ամիս 4 տարբեր դեղերի ներարկումներ է ստանում։

Նրան հատուկ խնամք է հարկավոր, և ամենայն հավանականությամբ տարիքի հետ նրան էլ ավելի շատ խնամք հարկավոր կլինի։ Այնուամենայնիվ, Ֆերնանդեսը չի պատրաստվում ևս մեկ անգամ տեղի տալ հիվանդությանը։ Նա մի շարք չիրականացած երազանքներ ունի, որոնք ծրագրում է իրագործել մոտ ապագայում։ Նա հատկապես ուզում է երեխա ունենալ ու ճանապարհորդել արտասահմանում։ Անցյալ տարի նա վերջապես ավարտեց ավագ դպրոցն ու հիմա ձգտում է հետ բերել տարիների կորցրածը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել