Tert.am-ը գրում է.

Երևանի ժամանակով ժամը 14:00-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Երևան-Մոսկվա ինքնաթիռը, որով Հայաստան ժամանեցին System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի երաժիշտները` Սերժ Թանկյանի հետ միասին:

Նշենք, որ օդանավակայանի VIP սրահում են բազմաթիվ լրագրողներ, սակայն Սերժ Թանկյանին ու մյուս երաժիշտներին դիմավորելու եկած խմբի պրոդյուսերը լրագրողներին թույլ չի տալիս լուսանկարահանել նրանց:

Հիշեցնենք, որ նախօրերին Մոսկվայում կայացել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «1915» ֆիլմի պրեմիերան: Այն ստեղծվել է ծագումով հայ ամերիկացի կինոգործիչների կողմից Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել