Tert.am-ը գրում է.

Ավստրիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի բոլոր 6 խմբերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով դատապարտում են 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած զանգվածային սպանություները՝ դրանք որակելով որպես «ցեղասպանություն», գրում է diepresse.com-ը:

Աղբյուրը հղում է անում նաև Ավստրիայի պատմական պատասխանատվությանը, քանի որ Ավստրո-Հունգարական միապետությունն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության դաշնակիցն է եղել:

Ազգային խորհուրդն Ավստրիայի խորհրդարանի երկու պալատներից մեկն է: Գործնականում Ազգային խորհուրդն ավելի մեծ իրավական ուժ ունի, քան վերին պալատը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել