1-ին անգամ փաբեր գնացել եմ 12 տարեկանում ու սկսել եմ Բուդապեշտից։
Էնտեղ փաբասեր հասարակությունը «խայտառակ» զարգացած, սիրված երիտասարդությունն էր (Եվ ոչ միայն)։ 
Վերադառնալուցս հետո ասեցի՝ տեսնեմ Երևանում ինչ փաբեր կան։ Կարծեմ մի երկու հատ էր։
Հետո սկսեցին իրար հետևից նորերը բացվել։ Բայց մեր մոտ մենք մինչև հիմա չենք ձևավորել էդ «փաբասեր հասարակություն» կոչվածը։ Էստեղ գնում ես իվենթների ու տեսնում աղջիկների, որոնք գալիս են անխնա գրկվելու գրեթե բոլոր «սիրուն» տղաների հետ (հա, էդ ազատության նշան չի), ու իրանց համար հեչ կարևոր չի՝ իրանից ինչ ա ներկայացնում էդ տղան։ Ու եթե դու գնում ես իվենթների ուրախանալու համար, ապա հավանականությունը շատ քիչ ա, որ նորմալ կվայելես օրդ ու ստիպված չես լինի դուրս գալ՝ գնալու մի տեղ գոնե ռակ ուտելու։
Ինչ եմ ուզում ասեմ՝ կաբլուկաշորիկախառըֆենվածները, ոչ ադեկվատ դեմքերը, համբուրվելագրկվողները, կարծում եմ, իրանց պետք ա տարանջատեն էն մասսայից, որը գալիս ա իրա օրը կարգին անցկացնելու համար (ադեկվատ մասսան իրան հաստատ հեռու ա պահում նման մասսայից՝ իր մտածելով նորմալ իվենթի ա գնում՝ չմտածելով, թե էնտեղ էլ ովքեր կլինեն)։
Իսկ իրականում շատ բան պետք չի էդ հասարակությունը մեզ մոտ էլ ձևավորելու համար։
Հ.Գ. Կարծիքս, բնականաբար, 12-ում չեմ ձևավորել և չէի էլ կարող (Դա միայն փաստ)։
Իսկ Երևանում ոչ թե անմիջապես վերադառնալուցս հետո, այլ տարիներ հետո եմ սկսել փաբեր այցելելն ու հետաքրքրվելը դրանցով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել