Tert.am-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարությունը: Նիստը նախագահում են դատավորներ Հենրիկ Տեր-Ադամյանը, Մհեր Արղամանյանը, Արարատ Պետրոսյանը:

Դատավորը ներկայացրեց դեպքի մանրամասները, ապա Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը, որից հետո վճռաբեկ բողոք ներկայանող դատախազ Արթուր Սարգսյանը հայտարարեց, որ պատժաչափի մասով առաջին ատյանի դատարանը վճիռը շատ մեղմ է:

«Սույն գործով Վարդան Պետրոսյանը թույլ է տվել հանցավոր ինքնավստահություն, սա խոսում է առավել մեծ վտանգի մասին»,-հայտարարեց մեղադրող դատախազը:

Ըստ նրա՝ մի քանի տարբեր արարքները ձևակերպվել են մեկ՝ 242 հոդվածով, այնինչ դատարանը պատիժը սահմանելիս պետք է հաշվի առներ նաև, որ թույլ է տրվել հանցավոր ինքնավստահություն:

«4-6 տարին մեղմ պատիժ է, 6-8 տարին` միջին, 8-10 տարին՝ խիստ:  Նշանակված 5  տարին շատ մեղմ է, և առաջարկում եմ բեկանել Առաջին ատյանի դատարանի վճիռը և սահմանել խիստ պատիժ»,-ասաց մեղադրող դատախազը:

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանիվճռով Վարդան Պետրոսյանը դատապարտվեց 5 տարի ազատազրկման, նաև երկու տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Նիստը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել