Tert.am-ը գրում է.

Վրաստանում Հայաստանի քաղաքացիների կացության իրավունքի խնդիրը լուծվել է, հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարարության Հանրային ծառայությունների զարգացման գործակալության Ախալքալաքի բաժնի պետ Ռուբեն Պալյանը Երևան-Թբիլիսի հեռուստակամուրջի ընացքում, փոխանցում է apsny.ge-ն։

Նա հիշեցրել է, որ 2014թ. սեպտեմբերի 1-ից Վրաստանում ուժի մեջ է մտել օրենք, որն արգելում է միաժամանակ վրացական և արտասահմանյան անձնագրերի շրջանառությունը։

«Այդ ամենը ժամանակին մարդկանց բացատրել են, զգուշացրել են հնարավոր խնդիրների մասին։ Արդարադատության նախարարը տեղում կարողացել է լուծել անհրաժեշտ հարցերը, և Հայաստանի քաղաքացիներին կացության իրավունքի տրամադրումը հարթվել է»,- նշել է Պալյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել