ԴԵՏՔ. այսպես է կոչվում երգերի հեղինակ Արման ԱՄՊ-ի ձևավորած նոր խումբը, որը բացի որակյալ երաժշտություն մատուցելուց՝ նաև հայ երիտասարդի նոր կերպար ներկայացնելու խնդիր է դրել իր առաջ։ Նմանատիպ խումբ ձևավորելու գաղափարը ծագել է հենց խմբի պրոդյուսեր Արման ԱՄՊ-ի մոտ, ով երկար փնտրտուքներից հետո վերջապես կանգ է առել այս երեք լուսավոր երիտասարդների վրա։ 

Առաջին երգը և տեսահոլովակը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «FOREVERMORE». խոսքը՝ Համլետ Առաքելյանի և Անուշ Ալավերդյանի (հայերեն-անգլերեն): Տեսահոլովակի ռեժիսորն է Կարեն Գալստյանը: Նկարահանումներն իրականացվել են ՀՀ Մշակույթի նախարարության, Հայաստանի ժամանակակից արվեստների միության և «Դետքի» ստեղծագործական խմբի ջանքերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել