Tert.am-ը գրում է.

Թեպետ Երևան-Ստամբուլ չարտերային չվերթը վերջին պահին չեղարկվել է, սակայն կան կանոնավոր չվերթներ շաբաթը երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին:

Tert.am-ին հայտնեց ՀՀ քաղաքացիական ավիացիոն գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը` նկատելով. «Այնպես որ, հնարավոր է Թուրքիայից հյուրերը ժամանեն կանոնավոր չվերթներով»:

Թուրքիայից Հայաստան և հակառակ ուղղություններով կանոնավոր չվերթներ է կատարվում թուրքական ավիաընկերությունը:

Ըստ Ռուբեն Գրձելյանի՝ ուղևորահոսքը «Զվարթնոցում» ավելացել է հիմնականում կանոնավոր չվերթների ծանրաբեռնվածության և չարտերային թռիչքների հաշվին:

Ռուսաստան, Ֆրանսիա, Կիպրոս, Սերբիա, Չեխիա, Օման, Եգիպտոս. այս երկրներից ապրիլի այս օրերին չարտերային թռիչքներ են իրականացվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել