Tert.am-ը գրում է.

Կառավարության վաղվա նիստի օրակարգում է որոշման նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ  2015 թվականի պետբյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացնել գումար՝ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական  կազմա¬կերպության կողմից բարեգործական ծրագրի շրջանակներում իրականացվող անվճար ատամնաբուժական ծառայությունների մատուցման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, արտոնագրային վճարները փոխհատուցելու համար:

Որպես ակնկալվող արդյունք մատնանշվում է, որ որոշման ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկարամյա գործու¬նեություն իրականացնող բարեգործական կազմակերպության համար՝ գործունեությունը առանց խոչընդոտների իրականացնելու:

Կառավարության աշխատակազմին գումար կհատկացվի այն հիմնավորմամբ, որ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ Օրենքով սահ¬մանված վճարները անհավասար պայմաններ են ստեղծում շահույթ ստանալու նպատակ հետապնդող` ատամնաբուժական ծառայություններ իրականացնող տնտեսվարողների և բարեգործական հիմունքներով անվճար ծառայություններ մատուցող ոչ առևտրային կազմակերպությունների համար, որոնք շահույթ չեն հետապնդում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել