Այս դեպքն արձանագրվել է Ամերիկայում, որտեղ մի քանի հարուստ մարդիկ ձուկ որսալու նոր մեթոդ էին մշակել։ Իրենց առագաստանավերով և մոտորանավակներով որսի դուրս գալիս նրանք իրենց հետ արկղով անտուն կատուներ են վերցնում, որոնք պետք է շնաձկների և այլ խոշոր ձկների կեր դառնան։

Անսիրտ մարդիկ կենդանիներին կարթի վրա են հագցնում և իջեցնում ջրի մեջ, որտեղ վերքից եկող արյան հոտի վրա հավաքվում են շնաձկները և ուտում խեղճ կենդանուն։

Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն ամեն ինչ անում են՝ պարզելու համար տեսանյութի հեղինակներին և մինչև վերջ պայքարելու են, որպեսզի նրանք կրեն իրենց պատիժը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել