Ստանալ նամակներ քեզ հարազատ մարդկանցից միշտ էլ հաճելի է։ Անսպասելի և գեղեցիկ անակնկալից ևս քչերը կհրաժարվեն։ Այս աղջկա` հայրիկին արված նվերն իր մեջ ներառում էր և նա, և նա։ Ստեֆանիի հոր մասնագիտությունը սովորականներից չէ, նա տիեզերքում է աշխատում։ Եվ հաճախ չի լինում տանը, այդ իսկ պատճառով Ստեֆանին համաձայնվեց Hyundai–ի առաջարկի հետ և կորեական ընկերության հետ համատեղը հորն աշխարհի ամենամեծ և ամենայուրօրինակ հաղորդագրությունն ուղարկեց։ 11 ավտոմեքենա նախօրոք գծած պլանով այնպիսի գրություն ստեղծեցին, որը տեսանելի կլիներ տիեզերքից։ Նրանք նույնիսկ մտածել էին այն մասին, որ գրության ձեռագիրը նման լիներ Ստեֆանիի ձեռագրին։ Դե իսկ գրության չափերն այնքան մեծ էին, որ այն հավակնում է մտնել Գինեսի ռեկորդների գրքի մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել