Tert.am–ը գրում է.

Ռուսաստանի Պերմ քաղաքում հետապնդում է սկսվել բնակելի շենքերից մեկի վրա «Գագարին. Խաչելություն» գրաֆիտի աշխատանքի հեղինակի հանդեպ: Այս մասին հայտնում է «Դոժդը»: 

Հեղինակը նկարիչ Ալեքսանդր Ժունևն է, որի արարքի հետաքննությամբ զբաղվում է Պերմի դատախազությունը: Ավելի վաղ դատախազությունը քրեական գործի հիմքեր էր գտել նկարչի արարքում` հիմնական հավատացյալների զգացմունքները վիրավորելու կտրվածքով: Նրան հրավիրել են ցուցմունքի, սակայն նա չի ներկայացել: Իրավապահները որոշել են ապրիլի 22-ին նկարչին ուժով բերել ոստիկանության բաժին:

Աղբյուրը հայտնում է նաև, որ Պերմի թեմը կճշտի նաև` արդյո՞ք «խաչ հանված Գագարինի» գրաֆիտին վիրավորում է հավատացյալների զգացմունքները: 

Ըստ ռուսաստանյան օրենքների` Ժունևը կարող է ազատազրկվել մինչև 1 տարի ժամկետով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել