ԱնիԹուրքիայում պատրաստվում են լայնածավալ աշխատանքներ իրականացնել Անիի տարածքում. փոխանցում է «ՀաբերԹյուրքը»:

Մասնավորապես, Կարսի մշակույթի և զբոսաշրջության վարչությունը պատրաստվում է Անիի տարածքում վերակառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքներ իրականացնել: Իսկ 2013 թվականին Անիի տարածքում թուրքական կողմը կսկսի խոշոր պեղումներ իրականացնել: Անիում ընդհանուր առմամբ նախատեսված է իրականացնել երեք նախագիծ` զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով:

Այս մասին հայտարարել է Կարսի մշակույթի և զբոսաշրջության վարչության ղեկավար Հաքան Դողանայը:

Նա հավելել է, որ իրենք շարունակելու են փորձերն Անիի ավերակները Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակի մեջ մտցնելու համար:

Նշեմ, որ և՛ թուրքական լրատվամիջոցը, և՛ թուրք պաշտոնյան, ավանդույթի համաձայն, խուսափել են նշել, որ Անին հայկական քաղաք է` միայն նշելով, որ «այն տարբեր քաղաքակրությունների կենտրոն է եղել»:


Գևորգ Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել