Գոյություն ունի 3 հարց, որ տանջում է տղամարդուն. «Ինչո՞ւմ է իմաստը», «Իրականում ինչի՞ց է բաղկացած հոթ-դոգը», և վերջապես «Ի՞նչ է ուզում կինը»:

Երբ խոսքը վերաբերում է հարաբերություններին, ապա տարբերությունը, ինչպես են աշխարհն ընկալում տղամարդիկ, և ինչպես են ընկալում կանայք, դառնում է ակնհայտ:
Ընդհանուր առմամբ մենք տարբեր ենք: Բայց այն, թե ինչ են կանայք ցանկանում տղամարդուց, ամենևին գաղտնիք չէ:

Նշում. Դուք չեք գտնի այս ցանկում ադամանդե մատանի և ջրաքիսի բաճկոններ, թեև շատ կանայք իսկապես պաշտում են շքեղություն: Բայց դա չէ կարևորը:

Եվ այսպես,մենք Ձեզանից սպասում ենք.
1. Հարգանք
Ցույց տվեք մեզ ձեր գործողություններով, որ հարգում եք մեր կարծիքը, մեր կարիերան, մեր հետաքրքրությունները, մեր ընկերներին և մեր միտքը:
Դուք պարտավոր չեք համաձայնել այն ամենի հետ, ինչ մենք ասում կամ անում ենք, բայց գոնե փորձեք հարգել մեր ջանքերը: Հետևեք ոսկե միջինի օրենքին. եղեք մեր հետ անկեղծ, արդար, բարի և ուշադիր:

2. Սեքս
Այո, մենք սիրում ենք սեքս: Եվ այո, մեկ օրգազմը կարող է բավարար չլինել: Փորձեք մեզ հետ սեքսով զբաղվել ամեն օր, և մենք ձեզ շնորհակալ կլինենք: 

3. Ռոմանտիկա
Եվս մեկ գիշեր հեռուստացույցի առա՞ջ: Մի կարծեք, որ մենք դա անում ենք, որովհետև դա մեզ դուր է գալիս: Գնեք մոմեր և ռոմանտիկ ընթրիք կազմակերպեք: 
Սեքսով զբաղվեք մեզ հետ մեքենայի մեջ: Հաճախակի գնեք ծաղիկներ: Հարաբերություններում ամենավատն այն է, երբ դուք սիրեկաններից վերածվում եք ընկերների, իսկ հետո կին և ամուսնու, որոնք հոգնել են միմյանցից: 

4. Ժամանակ
Մենք հասկանում ենք, որ հարաբերություններն ամեն օր գինի և վարդերը չեն: 
Մենք պարզապես ուզում ենք իմանալ, որ դուք չեք դադարել սիրել մեզ: Եվ դուք պատրաստ եք ձեր ազատ շամանակի մեծ մասը հատկացնել մեզ: Ի վերջո, մեզ հաճելի է ստանալ ռոմանտիկ sms՝ «սիրում եմ» բովանդակությամբ, իսկ ձեզ դժվար չէ այն ուղարկել: 

5. Ընթրիք 
Քիչ հավանական է, որ դուք լավ պատրաստում եք և ձվածեղից բացի էլի ինչ-որ բան պատրաստել գիտեք: Բայց փորձեք գոնե տարին մեկ անգամ մեզ համար ընթրիք պատրաստել: Չե՞ք կարողանում պատրաստել, պատվիրեք ռեստորանից: Այդպիսով դուք ցույց կտաք, որ պատրաստ եք մեր մասին հոգ տանել:  

6. Զրույց
Կանայք սիրում են ականջներով: Մենք գիտենք, որ դուք մեզ սիրում եք, բայց ցանկանում ենք դա լսել կրկին ու կրկին: Եվ նաև գիտենք, որ մեր կոնքերը կարող են շատ արագ լցվել, իսկ մեր հիասքանչ աչքերն էլ այնքան պայծառ չեն, ինչպես դուք մտածում եք:
Այնպես որ, շարունակեք մեզ հաճոյախոսություններ անել: Ասեք, որ մենք հիանալի տեսք ունենք ամեն անգամ, երբ դա տեղին է: Գովերգեք մեր պատրաստած ուտելիքները: Ուշադրություն դարձրեք մանրուքներին:
Դա չպետք է պարտադրված լինի, ուղղակի գնահատեք այն ջանքերը, որոնք մենք ներդնում ենք, որ դուք ձեզ հարմարավետ զգաք: Շնորհակալ եղեք:

7. Կայունություն
Սա չի նշանակում ձանձրույթ և կանխատեսելիություն: Սա նշանակում է, որ դուք տալիս եք մեզ անհրաժեշտ սերն ու աջակցությունը: 
Իմանալով, որ դուք մեր կյանք մտել եք լուրջ նպատակներով և ընդմիշտ՝ մենք մեզ ապահով ենք զգում:

8. Մասնակցություն
Դուք պարտավոր չեք կատարել մեր բոլոր քմահաճույքները, բայց շատ հաճելի է, երբ տղամարդը հետաքրքրվում է մեր հետաքրքրություններով, զբաղմունքներով ու կարիերայով: Լսեք մեզ. իրականում ամենից շատ մենք ցանկանում ենք զրուցել ձեզ հետ: Ուշադրություն դարձրեք մանրուքներին: 


9. Հումոր
Դա չի նշանակում, որ դուք անընդհատ պետք է փորձեք ծիծաղեցնել մեզ: Բայց մենք պետք է վստահ լինենք, որ եթե միասին ապրենք, ապա մենք կծիծաղենք ավելի հաճախ, քան գոնե մեր ընկերուհիները: Ինքդ քեզ շատ լուրջ չվերաբերվելու ունակությունը տղամարդու ամենակարևոր առավելություններից մեկն է:


10. Կանչ
Ռոմանտիկ հարաբերություններից շատերը ժամանակի ընթացքում վերածվում են մշտական աշխատանքի. այն արտաքին տեսքից գեղեցիկ է, բայց արդեն վաղուց ձեզ հաճույք չի պատճառում:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ զուգընկերները, որոնք դրդում են միմյանց նոր բարձունքների հասնելու, սովորաբար ավելի երջանիկ ամուսնական կյանք են ունենում, քան նրանք, ովքեր աջակցում են մեր վատ սովորությունները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել