Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ իրապես ամենանշանավոր ինքնապաշտպանական մարտը Վանի 27-օրյա հերոսամարտն էր, որի ընթացքում քաղաքի հայությունն իրենից 10 անգամ գերազանցող թշնամուն կատաղի և անզիջում դիմադրություն ցույց տվեց` ցուցաբերելով մեծագույն կազմակերպվածություն և խիզախություն: Հերոսաբար կռվում էին բոլորը` տղամարդիկ, կանայք, երեխաները... Մի կողմ դրվեցին ամեն տեսակ կուսակցական տարաձայնությունները, և հայերը դարձան մի հզոր բռունցք, որի հարվածներին թուրքական կանոնավոր զորքերը և անկանոն խաժամուժը անկարող էին դիմակայել:

Ահա թե ինչ է գրում թուրքական բանակում կռված վենեսուելացի սպա Ռաֆայել դը Նոգալեսը. «Հազվադեպ եմ տեսել այնպիսի կատաղի կռիվ, ինչպիսին Վանի պաշարումն էր.. Այստեղ ոչ ոք չէր խնդրում իրեն խնայել և ոչ ոք չէր խնայում ուրիշներին... Հայերը հուսահատորեն կռվում էին բոցավառվող տների ավերակներում` մինչև վերջին շունչը կռվելով ազատ Հայաստանի համար...»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել