Կրեմլի մամլո ծառայությունը պաշտոնապես հայտարարեց, որ Վլադիմիր Պուտինը Հայաստան է գալիս ապրիլի 24-ին՝ ինչպես մասնակցելու Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, այնպես էլ հանդիպելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Իսկ թուրքական լրատվամիջոցները Պուտինի քայլը վերագրում են Հռոմի Պապի ելույթի ազդեցությանը: Ռուսաստանի այս քայլն, ի հեճուկս Թուրքերի, մարտահրավեր է իսլամի ներկայացուցիչներին: Որքան էլ զարմանալի է, այս անգամ Ռուսաստանը ցույց տվեց աշխարհին, որ կարևորում է դաշնակից Հայաստանի անդորրը և ինչու չէ խորամանկության միջոցով փորձում է մարտահրավեր նետել նաև այն պետություններին, որոնք իր հետ հաշվի չեն նստում:
Պուտինի այցը պետք է որակավորել ոչ միայն բարիդրացական քայլ, այլև հմուտ զորավարի ստրատեգիկ դիրքորոշում: Սադրանքի միջոցով մեսիջ գերտերություններին. այսօր Թուրքիան, վաղը նաև այն բոլոր երկրները, որոնք կփորձեն իրենց օրենքները թելադրել, կպատժվեն ՌԴ-ի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել