Այս տարի Ցեղասպանության 100-րդ տարելիցն է, և ամբողջ հայ ազգը փորձում է միասնական ուժերով ամբողջ աշխարհին ինֆորմացնել և, պահանջատեր լինելով, ստիպել, որ այն ընդունվի և դատապարտվի ամբողջ աշխարհի կողմից:

Այս առումով տարվա սկիզբը կարելի է համարել հաջողված քանզի 100 lives նախաձեռնության, Քարդաշյանների՝ Հայաստան կատարած այցի, Հռոմի Պապի պատարագի` նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին և այլ խոշոր իրադարձությունների շնորհիվ մեր երկիրը համաշխարհային ուշադրության արժանացրեցին և Թուրքիային գցեցին հիստերիայի մեջ:

Հիմա, որքան մոտենում է ապրիլի 24-ը, մեր ազգը, անկախ քաղաքական հայացքներից, քանզի արտաքին քաղաքականության մեջ միայն միասնականությունը կարող է օգուտ տալ, համախմբվել է և, մի կողմ դնելով ամեն բան, պայքարում է արտաքին աշխարհում:

Բայց ինչպես ասում են՝ «գեղ չկա, որ շուն չլինի»: Այս խառը ժամանակաշրջանում, երբ ազգովի մի բան ենք ուզում ու դրա համար պայքարում, որտեղից որտեղ հայտնվում է զոբիացած մի կայռույցի զոմբի ներկայացուցիչ և ոչ ավել, ոչ պակաս Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ժամանակ սկսում է խոսել մի բանից, որի մասին ամբողջ կյանքում խոսել է:

Կարծում եմ Լևոն Կրտսերին` Լևոն Զուրաբյանին, կարելի է հուշել, որ անընդհատ նույն բանն ասելուց հնարավոր է հոգեկան շեղումներ ստանալ (եթե արդեն չունի), և վերջապես այդ իբրև ընդդիմադիր կառույցի ներկայացուցիչներն իրենք պետք է մի փոքր հայրենասիրություն պրոպագանդեն և ազգի համար կարևոր խնդիրների ժամանակ ազգի կողքին պետք է լինեն, այլ ոչ նեղված երեխայի պես միջազգային հարթակում լացեն, թե իրենց ժամանակին նեղացրել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել