Երևույթները կարելի է դիտակել երկու տեսանկյունից՝ լավատեսական և ոչ այդպիսի: Երբ իմացա, թե որ երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա, Կիպրոս, Սերբիա) նախագահներն են ապրիլի 24-ին այցելելու Հայաստան, փորձեցի ինքս իմ մեջ մտագրոհ կազմակերպել և այդ փաստը դիտարկել լավատեսական դիրքից, սակայն ոնց գցեցի-բռնեցի՝ ոչինչ չստացվեց, ու նույնիսկ ավելին՝ համառությանս պատճառով ուղեղս, հանց համակարգիչ, կախեց: Ստիպված հանձնվեցի ու որպեսզի ուրիշներին ազատեմ նույն մտավոր չարչարանքից, հայտարարում եմ՝ չփորձեք նույնիսկ ապրիլքսանչորսյան այցերը դիտարկել լավատեսական դիրքից և ձեր ուղեղում ամրագրեք՝ աշխարհում Հայոց ցեղասպանության հանգամանքը կարևորվում է այնքանով, որքանով, և ըստ այդմ՝ Հայոց ապագան որոշակիացնելու համար անհրաժեշտ է ձեռք բերել իրական անկախություն ու ինքնաբավություն: Դրանից հետո միայն կփորձենք մրցակցել մեր հարևան թուրքերի հետ ու հաստատ տակ չենք տա. հայաստանցի իմաստուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել