1. Եթե աղջիկը դիմահարդարման միջոցներից միայն շրթներկ է օգտագործում և միշտ հանրությանն է ներկայանում շրթներկով, ապա նա շատ փակ մարդ է, երբեք իր մասին ոչ մի լրացուցիչ բան չի ասի: Նույնիսկ ընկերները չեն կարող նրան մինչև վերջ ճանաչել:

2.  Եթե աղջիկը շեշտը դնում է աչքերի վրա` վառ ստվերաներկ, սլաքներ, դա խոսում է այն մասին, որ նա ուզում է ուշադրություն գրավել ոչ թե իր մարմնով, այլ հոգով, ուզում է, որ դիմացինը ճանաչի իր ներքին աշխարհը:

3.  Եթե նա օգտվում է միանգամից մի քանի տոնային քսուկից, դա հենց այնպես չի արվում, և վատ մաշկն այստեղ ամենևին էլ առաջին պատճառը չէ: Դա խոսում է այն մասին, որ նա ենթագիտակցորեն փորձում է թաքցնել իր «դեմքը», թաքցնել իր անցյալը և ձգտում է իրեն լավ լույսի ներքո ներկայացնել: 

4. Սնգույրը (Румяна) նախընտրում են իրենց մեծահասակ զգալ ցանկացող աղջիկները: սովորաբար սնգույրը օգտագործում են այն աղջիկները, ովքեր մտածում են, որ իրենք ոչ ոքի դուր չեն գալիս:

5.  Վերջերս շատ նորաձև են դարձել հաստ հոնքերը, բայց քանի որ ոչ բոլորին է բնությունն այդչափ հաստ հոնքեր տվել, աղջիկների մեծ մասը ստիպված ներկում է դրանք: Հաստ ու ներկված հոնքեր նախընտրող աղջիկներն անընդհատ ուզում են ցույց տալ իրենց ուժն ու իշխանությունը, քանի որ հաստ հոնքերն ասոցացվում են տղամարդկանց հետ: 

6.  Եթե ձեր դիմաց կանգնած գեղեցկուհին ընդհանրապես դիմահարդարված չէ, ուրախացեք, դա նշանակում է, որ ձեր դիմաց կանգնած է հոգեպես հասուն ու ձևավորված անհատ, ով չունի կոմպլեքսներ և հաշտ է ինքն իր հետ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել