Պարզվում է` երգչուհի Սիրուշոն ԱՄՆ-ից Հայաստան է վերադարձել իր երկրպագուների համար մեծ անակնկալ պատրաստելու նպատակով:

Վերջին շրջանում նա սոցիալական ցանցերի իր էջերում բավականին ինտրիգային լուսանկարներ էր հրապարակում, որոնցից կարելի է հասկանալ, որ երգչուհին ինչ-որ նոր պրոյեկտի վրա է աշխատում:

Եվ վերջապես, Սիրուշոյի «գաղտնիքը» բացահայտված է: Երգչուհուն մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ նա տեսահոլովակ է նկարահանել, և 3 օր առաջ արդեն վերջացել են նկարահանման աշխատանքները:  Հիմա տեսահոլովակը մոնտաժման փուլում է, ու հաշված շաբաթներից Սիրուշոյի երկրպագուներն արդեն այն վայելելու հնարավորություն կունենան: 


Սիրուշոն այս փաստը շատ գաղտնի է պահում, բայց նրան մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ բավականաչափ աշխատատար տեսահոլովակ է եղել, և երգչուհու երկրպագուներն ուրախանալու շատ մեծ առիթ են ունենալու։

Լուսանկարներից երևում է, որ տեսահոլովակը նկարահանվում  է Թալինում


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել