Նայեցի «Millions of lives» տեսահոլովակը ու պետք է օբյեկտիվորեն ասեմ կարծիքս՝ անկախ նրանից, որ պրոյեկտը նվիրված է Ցեղասպանության 100-ամյակին... Շատերն այն կարծիքի են, որ այս թեմայով կատարված ցանկացած աշխատանքի մասին պետք է կամ լավը ասել, կամ ոչինչ: Ես չեմ կիսում այդ կարծիքը: Նախ սկսեմ երգից, որն ընդհանրապես հիշվող կամ առնվազն լսվող չէ... Չեմ կարծում, որ որևէ անգամ կրկին ցանկություն կունենամ այն լսելու: Ու պետք չէ ասել, որ այս թեմայով հնարավոր չէ գրել լսվող, լավ երգ, որ այն պետք է պարզապես տխուր լինի, և բառերն արտահայտեն մտածված գաղափարը: Դա այդպես չէ: Տեսահոլովակը նկարված է այնքան էժան և ոչ օրիգինալ, որ տպավորություն է, թե VHS-ով ես դիտում այն: Ստեղծագործական աշխատանքը բացակայում է, ուղղակի հայտնի մարդկանց խնդրել են ներքևից վերև նայել ու աչքերով փորձել արտահայտել ողջ ցավը: Ոչ բոլորի մոտ է դա ստացվել, իսկ տեսահոլովակի վերջն ընդհանրապես զարմացնում է սպասելիքների ու իրականության տարբերությամբ... Այսպիսի ամբիցիաներ ու միաժամանակ այսքան թույլ ավարտ վաղուց չէի տեսել: Կարծում եմ՝ 2 ժամում են գրել այս տեսահոլովակի «սցենարը»: Անցնենք երգիչներին: Ի՞նչ սկզբունքով են ընտրվել երգիչները։ Դավիդյանն ու Մերաբովան հասկացանք, օտարերկրացիները` օքեյ, շատ լավ է, բայց այ տեղացիների հետ անհասկանալի բան է կատարվում... Մի քանիսին ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ չգիտեմ ու շատ սովորական ձայն ունեն, մի քանիսին էլ գիտեմ ու անկեղծ զարմացած եմ նման մեսիջ պարունակող տեսահոլովակում իրենց ներկայությունից... Այստեղ կրկին ծանոթի ուժն է խոսում, անգամ նման ազգային հարցում, մեկ ա, էդ գործոնը կա... Մի շարք լավ երգիչներ, չգիտես ինչու, չկան տեսահոլովակում... Երևի իրանք էլ իրանց կռուգով են մի բան անում... Մի խոսքով, «Millions of lives»-ն ինձ համար ողջ հայության մակարդակով ու անունից կատարված աշխատանք չէր, թույլ էր, հին ու չհիշվող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել