«Միլիոնավոր կյանքեր»… երգ ու տեսահոլովակ, որ ցնցեց համացանցը… Տեսահոլովակ, որում մասնակցում են հանրահայտ հայեր և աշխարհահռչակ տարբեր անհատներ… Հրաշալի է, գեղեցիկ, աննման ու հզոր գործ է… Բայց…
Ես, օգտվելով իմ՝ ազատ խոսքի իրավունքից, թույլ տվեք ասեմ, որ էս տեսահոլովակն ու երգը ՎԵՐՋ-ը չէր… Ներեցեք, բայց մենք ունենք էլ ավելի հրաշալի տեսահոլովակներ ու փշաքաղացնող երգեր՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը։ Համաձայն եմ, որ այս տեսահոլովակի աստղերը շատ ավելի շատ ու հայտնի են, բայց հոգին էր քիչ տեսահոլովակի մեջ, աչքերդ չես լցնում լսելուց այն… Նման տեսահոլովակներ լսելուց մեջդ պայքարող հոգի պիտի արթնանա, բայց, կներեք, իմ մեջ սա ոչինչ չարթնացրեց… Հպարտություն միայն արթնացրեց, որ նման աստղեր էին դատապարտում ցեղասպանությունն ու վերջ…
Կարճ ասած՝ ապրեն էս երգի կայացմանն աջակցող բոլոր մարդիկ, բայց մենք էլ ավելի հզոր երգեր ունեք։
Կներեք, բայց սա իմ կարծիքն է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել