Օրեր առաջ Ուկրաինայում ՀՀ-ը արտակարգ և լիազոր դեսպանն առաջարկել էր ԵՂԲԱՅՐ ուկրաինացիներին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը... Այսօր սրան ի պատասխան Ուկրաինայի ամենասկանդալային քաղաքական գործիչներից մեկը՝ Օլեգ Լյաշկոն, ով ղեկավարում է Ուկրաինայի Ռադիկալ կուսակցությունը, հակընդդեմ առաջարկով է հանդես եկել... Օ.Լյաշկոն Ուկրաինայի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու դիմաց առաջարկել է պաշտոնական Երևանին Ղրիմը ճանաչել որպես Ռուսաստանի կողմից օկուպացված տարածք... Այս մասին նա գրառում է արել իր facebook-յան էջում, որն արդեն ակտիվ քննարկումների առիթ է դարձել... Օ.Լյաշկոն նաև հիշեցրել է, որ անցյալ տարի ՀՀ-ն պաշտպանել է Ղրիմում անցկացված հանրաքվեն... Ըստ Ուկրաինայի ռադիկալների առաջնորդի՝ այս քայլով Երևանը պաշտպանում է ԱԶԳԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ... Այսպիսով, Օ.Լյաշկոն ԳՈՐԾԱՐՔ է առաջարկում ՀՀ-ը իշխանություններին՝ դուք մեզ համար՝ Ղրիմը, մենք ձեզ համար՝ Ցեղասպանությունը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել