Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստանում լիքը ձեւական բաներ են իրականացվում: Օրինակ, արժեր, որ ապրիլի 23-24-ին կամ ավելի ճիշտ՝ ընդհանրապես ապրիլ ամսին քաղաքից հեռացվեին բոլոր գովազդային պաստառներն ու ցուցանակները: Արժեր, որ Եղեռնի մասին պաստառները լինեին օտարալեզու, որպեսզի դրսից ժամանող օտարերկրացիների համար հասկանալի լինեին, այլապես ստացվում է՝ ամեն ինչ ներքին շրջանառության համար է արվում, զուտ «գալոչկայի» համար: Այսօր Երեւանի Հանրապետության հրապարակում էլ ջահելները ֆլեշ-մոբ են իրականացրել, թե փրկենք մեր Անին: Վիդեոն տեսանք, սիրուն էր, բայց ոչ ավելին: Թուրքը ոչ մեր ֆլեշ-մոբից է ազդվում, ոչ էլ Հռոմի պապի ելույթից: Չնայած ավելի խորը մտածելու դեպքում կարող էինք ողջամիտ քայլեր անել այս համատեսքստում: Հայաստանի համար նպաստավոր ժամանակներ են ու պետք չէ պահը բաց թողնել, այլապես կկորցնենք Եվրոպայի աջակցությունը ու ավելի խորը կգլորվենք դեպի Սովետ: Ի դեպ, անգամ Սովետի օրոք ցեղասպանության հիշատակման միջոցառումները արգելված չեն եղել, իսկ 21-րդ լուսավոր դարում, օրինակ Ադլերից,Դագոմիսից եւ Կենտրոնական Սոչիից հեռացվում են Ցեղասպանության թեմայով պաստառները, այն դեպքում, երբ Ռուսաստանի այլ քաղաքներում ալիեւի հիշատակին փողոցներ, պուրակներ են բացվում: Ի դեպ, Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի լրագրողներից մեկն էլ Պուտինից պահանջում է Թուրքիայի օրինակով Վատիկանից հետ կանչել ռուսական դեսպանին: Իսկ մենք դեռ ֆլեշ-մոբեր ենք անում՝ սեփական «թամաշայի» համար…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել