Մի ժամանակ նորաձև էր դարձել հանրային հարթակում սեփական բողոքն արտահեյտելու համար սպառնալը, թե` "խելոք մնացեք կարտագաղթեմ": Բանն այնտեղ հասավ, որ նույնիսկ մեկը, ով ժամանակին հաստափոր հատորներ էր ձոնել մեր երկրի քաղաքական ու կրոնական ղեկավարությանը ու նաև մի ազերի երգչուհու, ապաստան խնդրեց Իլհամ Ալիևից ԲԻ-ԲԻ-ՍԻ-ի հայաստանյան թղթակցի միջոցով: Ինչ որ է, անցած պատմություն է: Հիմա կարծես թե դառնում է նորաձև սպառնալ, թե այլևս այս երկրի համար ոչինչ չեմ անի կամ եթե մի բան արել էլ եմ, ապա բարի եղեք հատուցել: Կներեք, այդ դեպքում մի այսպիսի հարց. ասենք եթե այդպես է, Դուք հատուցել եք արդյոք Արցախյան հերոսամարտի հաղթանակը մեր ժողովրդին պարգևած հայորդիներին իրենց արածի դիմաց, որ Ձերն եք ուզում. եթե ամեն բան փոխհատուցման ճանապարհով ենք սկսում դիտարկել, ապա սկսենք այստեղից: Բավական վատ մոտեցում է, ու տա Աստված ուղղակի հերթական մոդայիկ հովը լինի ու անցնի-գնա` առանց արմատակալման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել