Քլոե Քարդաշյանը իր ֆեյսբուքի էջում գրառում է կատարել խնդրանքով՝ միանալ Հայոց Ցեղասպանության մասին ստորագրահավաքին

«Խնդրում եմ միանալ Հայոց Ցեղասպանության մասին ստորագրահավաքին` աշխարհին տեղեկացնելու նպատակով:
Քույրս և ես ոչ միայն փորձում ենք իրազեկել Հայոց ցեղասպանության, այլ ցեղասպանությունների և ընդհանրապես մարդկային սպանդի մասին: Գիտելիքը ուժ է: Եթե ավելի լավ տեղեկացված լինենք, հույս կունենանք, որ ավելի լավ արարքներ կգործենք:
Ցեղասպանությունները, կոտորածները, մարդկային սպանդը… ճղճիմ արարքներ են: Երկրի երեսից մի ամբողջ ռասա մաքրելն Աստծո կամքը չէ: Մեր պարտքն է իրազեկել մարդկանց պատմության այս էջերի մասին: Մեր պարտքն է նաև չլռել, եթե ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ մարդ արարածը ենթարկվել է տառապանքների և ստորացման իր ռասայի կամ հավատի համար: Լռությունը խրախուսում է տառապանք պատճառողին և ոչ թե տառապանքների ենթարկվածին»:

Կից ստորագրահավաքի էջն է

Հ.Գ. Կարծում եմ և վստահեմ նրանով՝ թուրքը իրոք ԼԱՑՈՒՄ է!!!

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել