Էմբեր Ռոուզը սովորաբար այնքան կարճ սանրվածք է ունենում, որ հեռվից նրան նայելիս թվում է, թե նա ճաղատ է։ Այնուամենայնիվ, նա երեկ իր ինստագրամյան էջում կիսվեց մի լուսանկարով, որում նա պատկերված էր երկար մազերով։ Բնականաբար, նրա մազերը չէին կարող այդքան աճել մի քանի օրվա ընթացքում, ուստի պարզից էլ պարզ է, որ նա պարզապես կեղծամ էր կրում։  

A big change: Amber Rose shared a photo on Friday where she had long hair; her caption read, U like?

Վերջերս նա կիսվել էր նաև իր 18 տարեկանի լուսանկարով։ Փաստորեն նա դեռևս 18 տարեկանից է այսպես ասած «под мальчишку» սանրվածքով։ Այդ ժամանակ նա աշխատում էր որպես մերկապարուհի և շատ մեղմ շպար էր կրում, և նրա մաշկը դեռևս պատված չէր դաջվածքներով։ Էմբերն անկեղծացել է, որ առաջին անգամ, երբ կտրեց երկար վարսերը և սափրեց գլուխը, այնքան տխրեց, որ չկարողացավ զսպել արցունքները։ Նա որոշել էր իմիջային կտրուկ փոփոխություն կատարել ու առանց երկար-բարակ մտածելու սափրեց գլուխը։

TBT: Amber Rose has shared a photo with her Instagram followers of herself aged 18 when she first started shaving her head 

Գլուխս սափրելուց հետո ես օրեր շարունակ արտասվում էի, մինչև հասկացա, որ գրավիչ տեսք ունեի այդ սանրվածքով։

Իր կյանքի այդ շրջանում Էմբերը ստրիպ ակումբում հանդես էր գալիս «Փարիզ» կեղծանվամբ։ Նա իր ծնողներից գաղտնի զբաղվում էր մերկապարով դեռևս 15 տարեկանից։ Հետագայում Քիմ Քարդաշյանի ներկայիս ամուսին Քանյե Ուեսթը նկատեց նրա յուրահատուկ արտաքինը։ Քանյեն օգնեց նրան մերկապարուհուց վերածվել պրոֆեսիոնալ մոդելի։

Քանյեի հետ սիրավեպից հետո Էմբերը հասցրել է մեկ անգամ ամուսնանալ ու բաժանվել, հետո նորից միացավ ամուսնու հետ, ու այդպես շարունակ։ Էմբերը շաբաթը մեկ սափրում է գլուխը։ Նա պատկերացում անգամ չունի՝ ինչպես են երկայնահեր աղջիկները խնամում իրենց վարսերը։ Նա սիրում է իմիջի հետ կապված էքսպերիմենտների դիմել, սակայն այդ էքսպերիմենտները կապված են ոչ թե մազերի երկարության ու ձևի, այլ գույնի հետ։ Նա ասել է, որ իրեն հարմարավետ է զգում այդ սանրվածքով, ուստի մոտ ապագայում չի պատրաստվում փոխել այն, կեղծամն էլ դրել է պարզապես բազմազանության համար։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել