Քանի գնում, աշխարհն էլ ավելի է սեղմվում ազերաթուրքական կոալիցիայի շուրջ: Այս անգամ էլ ազերների հիմնի փոխարեն ՀՀ հիմնը հնչեց: Չեմ կարող ասել՝ պատահականություն է, թե ոչ, բայց որ աշխարհը մեջքով է պտտվել թուրքերին, դա հստակ նկատելի է դարձել: Դե ինչ, մեզ հաղթանակներ, ազերներին էլ ոնց որ միշտ ամպագոռգոռ բառեր:

Փոխոստիկանապետն ազգիս ուրախացրեց: Ապրի նա: Մարդուն չքննադատեք, ով գիտի՝ առաջին ու ամենայն հավանականությամբ վերջին անգամ էր ասուլիս տալիս: Տենաս ասուլիսը 236:00-ին էր սկսե՞լ: Էդ անտեր տեքստը մի երկու անգամ կարդացեք էլի ամբիոնին մոտենալուց կամ ասուլիս տալուց առաջ: Հա, մեկ էլ ժամերը սովորել ա պետք:

Վերջին շրջանում չեմ խոսել Հիմնադիր Խորհրդարանի մասին, բայց հիմա մի քանի բան կասեմ: 
1.Ազատամարտիկ լինելը թույլ չի տալիս քաղաքական դիվիդենտներ հավաքել ազգի ցավի վրա: Շնորհակալ եմ ձեզ, որ դուք ազատագրել եք Արցախն, ու պարտական ենք ձեզ, բայց ամեն ինչ չափ ու սահման ունի:
2.Հեղափոխություն անողն Ապրիլի 24-ին չի սպասի: Խնդրեմ, ապրիլի 27-ն էլ վատ օր չի, եթե սա սովորական խաղ չի, ձեր գործողություններն ապրիլի 27-ին արեք: 
3. Գիտակից քաղաքացին ոչ ոքի թույլ չի տա, որ ապրիլի 24-ին ինչ-որ բան տեղի ունենա: Առաջին հերթին սովորական քաղաքացին կսաստի արկածախնդրությունն, ու դա չի նշանակում, որ նա ձեզանից քիչ է հեղափոխություն ուզում, գուցե նա ավելի շատ է դրան ձգտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել