Մղձավանջները համարվում են երազների անքակտելի մասը։ Մինչ հաճելի երազները հաճախ արտացոլում են մեր երազանքներն ու ցանկությունները, մղձավանջներն այլ զգացմունքների, օրինակ՝ սթրեսի և անհանգստության արտացոլանքն են։

Մղձավանջները, ինչպես և սովորական երազները, խորհրդանշական են, այդ իսկ պատճառով այն, ինչ մենք տեսնում ենք, չպետք է բառացի հասկանալ։ Եթե բառացի հասկանաք, կարող եք անտեսել այն կարևոր ազդակը, որը Ձեր գիտակցությունը ցանկանում է փոխանցել։

1. Դուք տեսնում եք, թե կորել եք և ծուղակի մեջ եք գտնվում

Ի տարբերություն այս ցուցակում ներկայացված այլ մղձավանջների՝ այս երազը մեկնաբանման տեսանկյունից շատ հեշտ է։ Մոլորվածության զգացումը կամ ծուղակի մեջ գտնվելը մատնանշում են մարդու՝ իրական կյանքում նմանատիպ զգացողություն ունենալը։ Արդյո՞ք ինչ-որ մեկը ստիպում է Ձեզ Ձեր կամքին հակառակ որևէ բան անել։ Արդյո՞ք կարծում եք, որ խնդրի լուծման ամեն հավանական տարբերակ փորձել եք, սակայն ապարդյուն, թե՞ Դուք պարզապես մոլորվել եք։

Հասկացեք, որ այս տեսակի երազը համարվում է մարդու ներսում կուտակված խնդրի անմիջական նախազգուշացում։ Այդ իսկ պատճառով քանի ուշ չէ, պետք է գործել։

2. Դուք տեսնում եք, թե ընկնում կամ խեղդվում եք

Ձեզ թվում է, որ Ձեր գլուխը բազմաթիվ խնդիրներից պայթո՞ւմ է։ Կամ էլ Դուք Ձեզ որևէ պատասխանատվությունից կամ խնդրից ճնշված եք զգում։ Այս անհանգիստ զգացողությունները կարող են մղձավանջի վերածվել։ Անընդհատ ընկնելու և խեղդվելու մղձավանջները մատնանշում են մեր՝ որևէ բանից անհանգիստ լինելը։ Այն զգացողությունները, որոնք Դուք տեսնում եք, կարող են կամ ինքակառավարման կորուստ, կամ հիացմունքի զգացում առաջացնել։ Սա նաև գիտակցված երազում մասնակցելու լավ հնարավորություն է։ Եթե Դուք հասկանում եք, որ երազ եք տեսնում, Դուք կարող եք ընկնելու խնդիրը լուծել՝ հասկանալով, որ դա միայն ու միայն երազ է։

3. Դուք մերկ եք կամ ոչ պատշաճ կերպով եք հագնված և գտնվում եք հասարակական վայրում

Այս մղձավանջը համարվում է ամենատարածվածը, և այն տեսնում են տարբեր տարիքի մարդիկ։ Այս երազը մատնանշում է մարդու ինքնագնահատականի մակարդակը։ Այս դեպքում հագուստի ֆունկցիան թաքնվածություն է խորհրդանշում, որը թույլ է տալիս քողարկել այն բաները, որի մասին չեք ցանկանում խոսել։

Եթե Դուք «հարմարավետորեն մերկացած» եք, ապա Դուք ազատորեն ի վիճակի եք Ձեր զգացմունքներն ի ցույց դնել և թաքցնելու ոչ մի բան չունեք։ Եթե Դուք, մերկ լինելով, Ձեզ անհարմար եք զգում, սա մատնանշում է Ձեր խոցելիությունը, մեղքի կամ ամոթի զգացումը։ Եթե Դուք ուրիշներից որևէ բան եք թաքցնում կամ վախենում եք Ձեր մտքերն արտահայտել, ապա պատրաստ եղեք, որ այս տեսակի «էրոտիկ մղձավանջ» կարող եք նաև Դուք տեսնել։

4. Քննությունը չեք հանձնել կամ խնդիրը լուծել չեք կարողանում

Նույնիսկ եթե վաղուց մոռացել եք «դասացուցակ» հասկացությունը, ռեֆերատներ պատրաստելը կամ քառակուսային հավասարումը, Դուք կարող եք ժամանակ առ ժամանակ քննությունների կամ այդ տեսակի երևույթների ձախողում տեսնել։

Եթե Դուք Ձեր քննությունը ձախողել եք, ապա այն մատնանշում է՝ որքան արժանի եք այն ամենին, ինչին հասել եք։ Եթե Դուք կարողանում եք հետ դառնալ և նախկինում գործած բոլոր արարքների համար պատասխան տալ և լավ գնահատական ստանալ, ապա Դուք Ձեր ձեռքբերումներից գոհ եք։

5. Վնասվածքի, հիվանդության պատճառով տառապանք կամ մահ

Երազում Ձեզ հիվանդ կամ մահացած տեսնելը կարող է հանգեցնել սթրեսի։ Սակայն անհանգստանալ պետք չէ։ Չնայած սա ցավոտ թեմա է, այն փաստացիորեն կարող է նշանակել որևէ փոփոխություն կամ որևէ բանի սկիզբ։ Մահը նույնպես կարող է խորհրդանշել կյանքի նոր փուլի սկիզբ։

Սակայն մահի հետ կապված երազները ոչ միշտ են այսպիսի դրական իմաստ ունենում։ Եթե երազում Ձեր սիրելի մարդը հիվանդ է կամ մահանում է, դա նշանակում է, որ Ձեր մի մասը, որը Դուք տեսնում եք այդ մարդու մեջ, կորչում է կամ մահանում։ Եթե երազում մահացած եք, սա նաև կարող է նշանակել, որ Դուք խնդիրն այլևս ի վիճակի չեք միայնակ լուծել և այլ մարդկանցից խորհուրդ հարցնելու կարիք ունեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել