Գնդապետ Սամվել Հովհաննիսյանի խոսքի մեջ տեղ գտած վրիպակները սոցցանցերում քննարկվող թեմաներից մեկն է։ Իհարկե, ամենահեշտ տարբերակը միշտ էլ մակերեսային քննարկումներն են, սակայն քանի որ իմ հայացքը ներսից է, կբացեմ մի քանի փակագծեր։ 
Կարծում եմ՝ անլուրջ է ենթադրել, որ երկու ԲՈւՀ ավարտած և սեփական գիտելիքներով ու փորձով ուղի անցած գնդապետն առ այսօր տեղյակ չէր ժամային գոտիներից։
Օբյեկտիվ պատճառն այն է, որ ՀՀ բոլոր ուժայինները և այս դեպքում մասնավորապես ոստիկանությունը վերջին ամիսներին, կապված Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների հետ, աշխատում են ուժերի գերլարումով։ Ոստիկանության դեպքում գերծանրաբեռնվածությունն այն աստիճան էր, որ հետաձգվեցին ապրիլի 16-ին ոստիկանի մասնագիտական տոնի կապակցությամբ նախատեսվող միջոցառումները։ Ժամանակ չկա որևէ բան նշելու, բոլոր ոստիկաններն ուժեղացված ռեժիմով ներգրավված են տարբեր ծառայություններում։ 
Սիրելի ֆեյսբուքյան ընկերներ, եթե ուշադիր նայեք վերջին օրերին ձեր կողմից լայքերի արժանացած լուսանկարներին, որոնցում տարբեր մեգաաստղեր ու արտասահմանյան պաշտոնյաներ այցելություններ կամ ուղղակի աստղային քմահաճույքներ են իրականացնում մեր երկրում, դուք համարյա բոլոր լուսանկարների ու տեսանյութերի երկրորդ պլանում կտեսնեք գնդապետ Հովհաննիսյանին, ում ուսերին է մեր երկրի բարձրաստիճան հյուրերի դիմավորում, ուղեկցում, անվտանգության ապահովում և ճանապարհումը։ Գեղեցիկ լուսանկարների հետևում հսկայական թիմային աշխատանք կա թաքնված՝ անքուն գիշերներով։ 
Հովհաննիսյանի ծանրաբեռնվածությունը եթե ես ունենայի՝ ոչ թե մի զրո, այլ մի քանի զրո ավել կասեի։))))
Ասածս այն է, որ եկեք ինքներս մեզ բանասեր ու հռետոր չզգանք և ըմբռնումով մոտենանք նման հարցերին։ Ի վերջո սա այն հարցն է, որտեղ բոլորս միակարծիք ենք…
Սամվել Հովհաննիսյանից պահանջեք ոչ թե Ցիցերոնի ճարտասանություն, այլ հասարակական կարգի պատշաճ ապահովում։
Մնացածն ավել–պակասը կքննարկենք միջոցառումներից հետո, մենք մերոնցով։

Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանի այսօրվա մամուլի ասուլիսը կարելի է համարել ամենահաջողվածը հայաստանյան ասուլիսների պատմության մեջ :) :) :) Սա իրոք արժե դիտել։ Ամբողջական տեսանյութը՝ այստեղ http://yerevan.today/am/lurer/2336/ostikanutyunn_ujeghacvats_tsarayutyun_e_irakanacnum_pokhostikanapet

Posted by Sevak Hakobyan on Friday, April 17, 2015
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել