1. Շոկոլադ

Ինչո՞ւ։ Բացի նրանից, որ այն համեղ է, այն մեծ քանակությամբ շաքար է պարունակում և էնդորֆինների արտադրման աղբյուր է հանդիսանում. սա կարող է երկու և նույնիսկ ավելի ժամ էներգիա հաղորդել։ Երևի բոլորդ լսել եք հետևյալ արտահայտությունը՝ «Նախքան քննությունն ավելի լավ է շոկոլադ ուտել կամ թունդ և քաղցր թեյ ըմպել»։

2. Սառը ջուր

Ջրազրկումը հոգնածության գլխավոր պատճառներից մեկն է համարվում։ Ավելի շատ ջուր խմեք, հատկապես առավոտյան և ձեզ շատ ավելի լավ կզգաք։ Համենայն դեպս, ֆիզիկապես ավելի լավ կզգաք, եթե առավոտյան գոնե մեկ բաժակ ջուր խմեք։

3. Հատապտուղներ

Յուրաքանչյուր հատապտուղ օգտակար է։ Եվ ավելի լավ կլինի, եթե դա լինի ազնվամորի, հապալաս և ելակ։ Նրանք բնական «էներգիայի հաղորդիչներ» են։

4. Նարնջի հյութ

Ցիտրուսային մրգերը մշտապես քնկոտ մարդկանց համար լավ տարբերակ են։ Հենց ինքը՝ հյութը, պարունակում է վիտամին C, որն օրգանիզմին էներգիա է հաղորդում, իսկ նարնջի, լայմի և կիտրոնի հոտը կարգավորում է ուղեղի գործունեությունը։ Սա էլ ավելի ակտուալ է ձմռանը, երբ հիվանդածին վիրուսներն ավելանում են։ Լայմի և կիտրոնի հյութը ևս կարող են լավ ազդեցություն թողնել, սակայն ավելի լավ է այդ հյութերի մեջ մեծ քանակությամբ շաքար ավելացնել և ջրով խառնել։

5. Որևէ սառը բան

Սառը ջրի վերաբերյալ մենք արդեն խոսեցինք, սակայն ցանկացած սառը խմիչք նույնպես հարմար է՝ գազային ջուր, հյութ և այլն։ Սառնությունը մեր օրգանիզմի համար ցնցում է, որից հետո մեր օրգանիզմը սկսում է հնարավորինս լավ աշխատել։

6. Ընկույզ

Ընկույզը սննդարար է և կարող է «մարտկոցները վերալիցքավորել»։ Սակայն պետք չէ դրա օգտագործումը չարաշահել, մանավանդ գիշերը, քանի որ չարտադրված էներգիայի մնացորդները ցավոք ոչ թե ուղեղում են մնում, այլ մարմնի այլ մասերում։

7. Կանաչ թեյ

Դե, պարզից էլ պարզ է, քանի որ յուրաքանչյուր թեյ իր մեջ պարունակում է կոֆեին։ Իսկ կանաչ թեյն էլ ամենաօգտակարն թեյն է։ Եթե մի բաժակ թեյ ըմպեք, ավելի երկար ժամանակ աշխույժ կլինեք, քան սուրճ ըմպելու դեպքում։ Միայն եթե սուրճից հետո միանգամից եք աշխուժանում, ապա թեյի ազդեցությունն ավելի ուշ է լինում։

8. Բանան

Բանանը պարունակում է մեծ քանակությամբ բնական շաքար, որն օրգանիզմի կողմից ավելի լավ է յուրացվում։

9. Ձու

Ձուն մեծ քանակությամբ սպիտակուցներ, վիտամիններ է պարունակում, որն օրգանիզմի շատ աշխատանքից և ֆիզիկական վարժություններից հետո վերականգնվելու լավ միջոց է։ Բացի այդ, ձու ուտելով, դուք ավելի ուշ կհոգնեք։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել