Քանի որ շուտով ամառ է, և աղջիկներին մտահոգում է, թե ինչպես կարող են գեղեցիկ կազմվածք ունենալ, ապա շատ լավ տարբերակ է պարը՝ հատկապես բաչատան, որն արդեն լայն տարածում է ստացել: Այս պարն օգնում է նաև նվազեցնել քաշը որովայնի և ոտքերի շրջանում:

Պարի հիմնական շարժումներն են 3 քայլ զուգորդված կուբայական կոնքերի շարժումներով, որին հաջորդում է ոտքով գետնին թակելը, որի հետ կարելի է նաև կոնքային շարժում անել։ Պարային շարժումները կամ քայլերի բազմազանությունը մեծապես կախված է երաժշտությունից (օրինակ ռիթմերից), պարամետրերից, տրամադրությունից և մատուցման ձևից։

Կարող եք հետևել տեսանյութին և նույն ձևով փորձել շարժել կոնքերն ու ոտքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել