Չնայած նրան, որ Windows 10-ի վերջնական տարբերակի թողարկման կոնկրետ ամսաթիվը չի նշվում, Windows-ի մշակման բաժնի պետ Թերի Մեյերսոնն այս տարվա ամառը նշել է որպես ՕՀ թողարկման մոտավոր ժամկետ:

«Մենք շարունակում ենք հաջողությունների հասնել ՕՀ մշակման բնագավառում և հաղորդում ենք, որ Windows 10-ը հասանելի կլինի արդեն այս ամառ՝ 190 երկրում, 111 լեզուներով», – պաշտոնապես հայտարարել է Մեյերսոնը:

Նախկինում հաղորդվել էր, որ Microsoft-ն անվճար է դարձրել Windows 10-ի անցումը Windows 7, 8 և 8.1 համակարգերից, բայց այս առաջարկը հասանելի կլինի մինչև տարեվերջ: Թարմացման մեկնարկը կտրվի այս ամռանը՝ ՕՀ թողարկման օրից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել