Մի երկու տարի առաջ գրեցի մեր մայրաքաղաքի եկեղեցիները, հատկապես Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գիշերները չլուսավորելու մասին: Ի ուրախություն ինձ, քաղաքապետարանն արագ արձագանքեց, և երեկոյան, գիշերային ժամերին մեր եկեղեցիներն արդեն լուսավորվում են և դարձել են տեսանելի:
Սակայն Դավիթաշենի եկեղեցին, որը կառուցված է սև տուֆից, դեռևս «թաղված է» մթության մեջ, և երեկոյան ժամերին բացարձակապես չի նկատվում: Եկեղեցին Դավիթաշենի հենց սկզբնամասում է կառուցված, փոքրիկ բարձունքի վրա, և ցավոք շրջակայքի լուսավորված տների ու օբյեկտների ֆոնին շատ անշուք կարգավիճակում է հայտնվում: Իմ կարծիքով՝ Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավարը, քաղաքապետարանը, կշտկեն այդ բացթողումը, և գոնե մինչև Ցեղասպանության տարելիցի հետ կապված սպասվող հյուրերի ժամանումը հավուր պատշաճի կլուսավորեն եկեղեցին, և այն տեսանելի կդառնա նաև գիշերային ժամերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել