Հոլանդիայի բնակիչ Թոմմի Քլեյնը հեծանիվով աշխատանքի գնալիս լճի ափին սարսափելի բան նկատեց, ինչին մինչ այդ ուշադիր չէր եղել։ Դրա ափն ամբողջովին լցված էր աղբով, և այն ոչ ոք չէր պատրաստվում մաքրել։
Եվ նա որոշեց ամեն առավոտ կես ժամ շուտ արթնանալ և գոնե այդ ընթացքում մեկ պարկի չափ աղբ հավաքել։
Նա այս լուսանկարը տեղադրեց իր ֆեյսբուքյան էջում և կարողացավ ևս 180 հոգու ներգրավել այդ բնապահպանական գործում։
Տարածքը փոքր չէր, և նրանք ամեն օր մաքրման աշխատանքներ էին իրականացնում։
Ահռելի երկար ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի պլաստմասը քայքայվի և վերանա։ Իսկ նման իրերի՝ լճում հայտնվելը կարող է աղետալի հետևանքներ ունենալ շրջակա կենդանական և բուսական աշխարհի համար։
Որոշ ժամանակ անց լճի ափամերձ հատվածը մաքրվեց և ստացավ իր նախկին տեսքը` շնորհիվ ազգանվեր մարդկանց։
Այնտեղ նույնիսկ թռչունները ձվադրեցին և բույն հյուսեցին։