Շանթ հեռուստատեսությամբ ցուցադրվում է նոր ժամանցային հեռուստասերիալ, որտեղ ակնհայտ են ծաղրանք, վիրավորանք պարունակող տարրեր: Հատկապես խոսքս վերաբերվում է այն հերոսուհուն, ով մարմնավորում է լոռեցու: Հարգելի Շանթ հեռուստաընկերության ղեկավարություն, ես, լինելով լոռեցի, որի համար հպարտ եմ, ձեզ խնդրում և պահանջում եմ այդ հեռուստանախագծում փոխել ձեր վերաբերմունքը մարզաբնակների նկատմամբ, հրապարակային ներողություն խնդրեք բոլոր ալավերդցիներից և լոռեցիներից, մի ոտնահարեք մեր իրավունքները և մի վիրավորեք պարզ և ուղղամիտ մարդկանց: Ձեզ ոչ ոք իրավունք չի վերապահել, որ դուք ձեր եթերի դիտողականությունը մեծացնելու նպատակով ծաղրեք ինչ-որ տարածաշրջան, գյուղ կամ քաղաք: Վերջապես հասկացեք, որ թե ալավերդցին, թե վանաձորցին, թե սևանցին, թե գյումրեցին, թե մնացած բոլորը ՀԱՅԵՐ են և ոչնչով չեն զիջում և տարբերվում մայրաքաղաքաբնակներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել