Արդյունավետ պայքար է պետք։

Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն այսօրվա հանրահավաքի իր ելույթում իշխանություններին կոչ է արել մինչ երկուշաբթի օրն ազատ արձակել 17 քաղբանտարկյալների, հակառակ դեպքում ազատամարտիկներով նստելու են հացադուլի, մինչ տղաներին ազատեն: 
Իհարկե, ես կողմ եմ, որպեսզի Հայաստանում չլինեն քաղաքական դրդապատճառներով կալանավորված մարդիկ, և ողջունում եմ, որ պայքարի ձևեր են առաջարկվում: Սակայն հացադուլն իմաստ ունի, եթե ուղեկցվում է զանգվածային պայքարով: Այսօրվա հանրահավաքին մասնակցում էր մոտ 1200 մարդ, ինչը, ցավոք, հուշում է, որ նույնիսկ ձերբակալությունները չեն ազդել հասարակության ակտիվության վրա: Նույնիսկ զարմանում եմ, թե այս ռեսուրսով ինչպես էր Հիմնադիր խորհրդարանը պատմություն դարձնելու գործող իշխանությանը: Սրա համար էի շարունակ պնդում, որ «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը, մեղմ ասած, իրատեսական չէ:
Սակայն գանք հացադուլին: Դրա էֆեկտիվությունն, ինչպես ասեցի, մոտ կլինի նվազագույնին, եթե չուղեկցվի զանգվածային շարժումով: Մարտավարական առումով որևէ կերպ արդարացված չէ հացադուլն անել ապրիլի 24-ի շրջանում, որովհետև այն նույնիսկ ինֆորմացիոն հարթության մեջ չի նշմարվի: Ու հետո, իշխանությունները նման բան թույլ չեն տա: Ազատազրկված տղերքը կմնան բանտում, ու աստված մի արասցե, բայց նորերը կմիանան նրանց:
Պայքարել պետք է, բայց պետք է վերնայվի դրա մարտավարությունը, փիլիսոփայությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել