Ուզո՞ւմ եք նոր գործ սկսել: Բայց չգիտեք ինչի՞ց սկսել: Չգիտեք՝ ո՞րն է ամենակարևորը հաջողության հասնելու համար: Այդ հարցում ես կօգնեմ ձեզ իմ խորհուրդներով:

1. Մի կողմ թողեք այն աշխատանքը, որն անարդյունավետ է: Զբաղվեք ավելի արդյունավետ գործունեությամբ: Մաքրեք Ձեր գլուխը անպետք մտքերից, վատ սովորություններից, խուսափեք ժամանակի վատնումից, սթրեսից և ցանկացած այլ խնդիրներից:

2. Զբաղվեք ինքնակրթությամբ: Կարդացեք բիզնեսի մասին գրքեր: Հաճախեք նոր վայրեր, ճանապարհորդեք, զբաղվեք նոր սպորտաձևերով, բազմակողմանիորեն զարգացեք, քանի որ այն շատ կօգնի Ձեզ բիզնեսի մեջ հաջողության հասնելուն:

3. Զարգացրեք լիդերի բնավորություն: Կատարելագործեք ձեր մեջ տրամաբանություն, բիզնեսի IQ, մարդկանց հետ շփման կուլտուրա, զարգացրեք ժեստերն ու միմիկաները, մանիպուլյացիան:

4. Զբաղվեք ինչ-որ հոգևոր գործով: Դուք պետք է կարողանաք զգալ մարդկանց, իսկ դրա համար անհրաժեշտ է զգալ ինքներդ ձեզ:

5. Սովորեք մարդու հոգեբանություն: Լավ բիզնեսմենները մարդկանց շատ լավ են ճանաչում:

6. Սիրեք փողը: Այդ դեպքում այն նույնպես կսիրի Ձեզ:

7. Երազեք: Պատկերացրեք նպատակը, և որ ամենակարևորն է՝ թե ինչպես եք Դուք դրան հասնում: Իսկ այն բանից հետո, երբ պատկերացնում եք, որ հասել եք Ձեր նպատակին, պատկերացրեք Ձեր զգացողությունները: Այդ էմոցիաները Ձեզ հույս կտան առաջ շարժվելու համար:

8. Մի լսեք մարդկանց, ովքեր ասում են, որ Ձեզ մոտ ոչինչ չի ստացվի: Նրանք անհաջողակներ են և այդպիսին էլ կմնան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել