Իմ Երևանը, Իմ Երևանը… Քաղաք, որը միշտ էլ ինձ հարազատ կմնա: Երևանից գեղեցիկ քաղաք ինձ համար չկա: Քաղաքը գեղեցիկ է, եթե այդ քաղաքի հետ կապված ունես գեղեցիկ հիշողություններ, եթե այդ քաղաքում են ապրում այն մարդիկ, ովքեր քեզ համար թանկ են: Երևանը փոխվում է տարիների ընթացքում, բայց քաղաքի հոգին գրեթե մնում է անփոփոխ: Սիրում եմ Երևանն իր պատմության համար և այն բանի համար, որ ծնվել եմ այս քաղաքում: Համոզված եմ՝ ինչքան էլ փոխվի ժամանակը, և ինչքան էլ փոխվեմ ես, Երևանն ինձ կմնա միշտ հարազատ: Այն գեղեցիկ է իր հին շենքերով, իր նորակառույցներով, իր կենտրոնական փողոցներով, իր թանգարաններով, իր հասարակ բակերով, հասարակ մարդկանց դեմքերով: Չկա ավելի հիանալի բան, քան այն, որ զգում ես մի հարազատ բան քաղաքի օդի մեջ, այդ օդում կա բարություն, պարզություն, դրա հետ մեկտեղ կա մի շքեղություն, որը հատուկ է միայն Երևանին: Սիրում եմ Երևանն այս ամենի համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել