Ամստերդամում գտնվող Heldergroen դիզայն-ստուդիան առավոտյան և կեսօրին ոչնչով չի տարբերվում սովորական գրասենյակից՝ սեղաններ, աթոռներ, համակարգիչներ, բանակցություններ: Բայց ուղիղ 18.00-ին, կարծես կախարդական փայտիկի մեկ շարժումով, աշխատասեղանները` բոլոր համակարգիչներով, թղթերով ու առօրյա խնդիրներով, բարձրանում են առաստաղի տակ: Իսկ գրասենյակը վերածվում է յոգայի ստուդիայի, պարահրապարակի կամ որևէ այլ բանի:Трансформирующийся офис

Իրականում ոչ մի կախարդանք չկա: Պարզապես գրասենյակի սեղանները տեղակայված են շոկոլադի հին գործարանում, ամրացված են երկաթե պարաններով, որոնք էլ հենց բարձրացնում են դրանք վերև: Այսպիսով, ընկերությունը հոգ է տանում, որ իր աշխատակիցները շատ չաշխատեն ու զբաղվեն ավելի թարմ ու ոգեշնչող բաներով:

Трансформирующийся офис

Եվ մի բան էլ. դիզայներները վստահ են, որ իրենց նորարարությունը կօգնի գործարարներին խնայել գումար տարածքի վարձակալման համար: Օրինակ, մի ընկերություն օգտագործում է տարածքը որպես գրասենյակ, իսկ մեկ այլ ընկերություն երեկոյան օգտագործում է նույն տարածքը մեկ այլ նպատակով:

Трансформирующийся офисТрансформирующийся офисТрансформирующийся офисТрансформирующийся офисТрансформирующийся офис

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել