«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է.

«Երեկ Սերժ Սարգսյանն ընդունել է «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսանդր Միլլներին և նրան պարգևատրել Բարեկամության շքանշանով:

«ՉԻ» - Բախտներս բերել է, որ միջնադարում միմյանց շքանշաններով պարգևատրելու ավանդույթ չի եղել: Հակառակ դեպքում Հայաստանի կառավարիչները երևի Բարեկամության շքանշանով կպարգևատրեին նաև Լենկթեմուրին ու Կարակոյունլու ցեղի առանջնորդներին: Չէ, մենք, իհարկե, Ալեքսեյ Միլլերին չենք համեմատում այդ պատվարժան անձանց հետ: Պարզապես եթե համեմատում ենք նրանց արշավանքների հետևանքներն ու Հայաստանում «Գազպրոմի» գործունեության արդյունքները, տարբերություններն այնքան էլ շատ չեն։

Ասվածն, իհարկե, չի նշանակում, թե Սերժ Սարգսյանը պիտի պրն Միլլերին ընդունելու փոխարեն պինդ փակեր իր նստավայրի դռները, գլխին սաղավարտ դներ, գոչեր «վասն հայրենյաց» և կաբինետի լուսամատից եռացող կուպր լցներ «Գազպրոմի» նախագահի գլխին: Ամենևին: Պարզապես կարող էր դրա փոխարեն մի քիչ արժանապատվություն ունենալ և նրա դոշից մեդալ չկախել։ Ընդամենը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել