Ինչքան ուզում ես սնոբ չլինել, միշտ կհայտնվի ինչ-որ մեկը, որ կստիպի: Կա երիտասարդ աղջիկների մի տեսակ, որոնք, կներեք արտահայտությանս, ղզղնում են արվեստ բառից: Ոչ թե արվեստից, այլ հենց բառից: Առիթ է պետք, որ հայտնվեն ինչ-որ <անդերգրաունդ ու քուլ> վայրում. ինչ-որ գրող ինչ-որ գործ ա կարդում, ինչ-որ անհասկանալի նկարչի ցուցահանդես ա, ինչ-որ ներկայացում ա, որն ակնհայտորեն ստանդարտից չափից ավելի դուրս ա՝ այնտեղ չգնալու ու հետո հպարտանալու հնարավորությունը կորցնելու համար: Բայց բավական ա, որ ծանր հոգեբանական ողբերգություն ապրող կերպարներից մեկը, որի հանդեպ միայն կարեկցանք ու խորը ցավ ես զգում, հոգեկան ցնցումների պահին ինչ-որ ոչ օրդինար շարժում անի, էդ աղջիկները սկսում են քրքջալ ու չիշիկ անել տակները ծիծաղից: Ձեր ցավը տանեմ, ձեր չհասկացած բաների վրա պարապ ժամանակ վատնելու փոխարեն Չապլին նայեք, ինքը հաճախ ա ընկնում շատ ծիծաղելի, նույնիսկ բանանի կեղեւի պատճառով: Երդվում եմ, դա էլ ա արվեստ: Համ կաղերսվեք արվեստին, համ էլ կխնդաք մի բոլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել