Սփյուռքի նախարարությունը հերթական անգամ ապացուցեց, որ մեր՝ հարկատուների փողերով մի ամբողջ պորտաբուծական կառույց ենք պահում, որը բացի մարդկանց նյարդայնացնելուց ու հիասթափեցնելուց՝ ուրիշ բանով չի զբաղվում։

Ահա խնդրեմ, մարդ լինի, տիկին Հրանուշ Հակոբյանին հարցնի, թե ինչ է պետք խմել ու ինչքան, որպեսզի «դաբրո» տալ ու մասնակցել «100 բարձ ապրելու համար» տիպի մառազմատիկ միջոցառմանը... Ինչու եմ ես հիմա այսքան սուր արձագանքում դրան. փորձը ցույց է տվել, որ եթե սոցցանցերում աղմուկ չի բարձրանում, մեր հանճարների կրեատիվը սկսում է «գերպրոդուկտիվ» աշխատել, ու եթե հիմա անարգանքի սյունին չգամենք այս հիմարության հեղինակներին, ապա վաղը կառերեսվենք «100 յորղան պատսպարվելու համար», «100 թաշկինակ Ցեղասպանության ցավի արցունքները մաքրելու համար», «100 տնակ «արի տուն»-ի համար» և այլ նմանօրինակ ցնդաբանությունների։

Իսկ առհասարակ այս տիկնոջը պետք է մեկուսացնել ցանկացած պատասխանատու պաշտոն զբաղեցնելուց, իսկ իդեալական կլիներ ընդհանրապես լուծարել սփյուռքի նախարարությունը՝ որպես Հայաստանն ամենաշատը խայտառակող ու անհարմար դրությունների մեջ գցող պետական ինստիտուտ։ 

Չնայած ինչ-որ տեղ սիմվոլիզմ էլ կա այս ամենում։ Երբ որ միայն բուրդ չփխելու համար պիտանի տիկնոջը կարգում ես նախարար, բնականաբար Ցեղասպանության 100-ամյակը նա ընկալելու է իրեն հասկանալի կատեգորիաներով՝ բարձ, յորղան, դոշակ, խալաթ, ջազվե, բիգուձի...

Սիրելի՛ Սփյուռքի նախարարություն ու այլ պետական մարմիններ, խնդրում եմ, կտրականապես դադարեք այս տիպի ցանկացած նախաձեռնություններն ու ակցիաները։ Ձեր նախաձեռնողականության երեսից անգամ հայերի համար է այս 100-ամյակը խեղկատակության վերածվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել